Այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում շարունակվում է հերթական նիստի աշխատաքը: Այժմ քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը:
«Լիազոր մարմինը քաղաքական պաշտոն է, և եթե լիազոր մարմինն է նշանակում բուհի ռեկտոր, ապա ենթադրաբար դա ևս լինելու է քաղաքական»,- հայտարարեց Գոռ Գևորգյանը:
«Պարոն նախարար, եկեք միմյանց հարգենք. ես խոսում եմ համակարգային խնդիրներից»,- ասաց նա ի պատասխան նախարարի արձագանքի և հավելեց. «Պետք է մաքսիմալ մեծ ուշադրություն դարձնենք ԳԱԱ-ին. մեզ մեծ գումար է հարկավոր, գիտությունն առանց գումարի չի զարգանա: Այդ գումարների տեղը արդեն դուք պետք է ինձանից լավ իմանաք: 70-80 հազարով աշխատող գիտաշխատողը այսօր պրոդուկտ է ստեղծում, բայց գիտնականը ՀՀ-ում չի կարողանում իրացվել, դրա համար էլ լքում է երկիրը»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































