Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ուժի ցուցադրության փորձ արտահերթ ընտրությանն ընդառաջ

Գնալ խորհրդարանի ինքնալուծարման ճանապարհո՞վ արտահերթ ընտրության, թե՞ ոչ: Հայաստանի ներքաղաքական օրակարգում հասունանում է այդ հարցը՝ ելնելով «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունից: Այդ նախաձեռնությունը ենթադրում է Սահմանադրության փոփոխություն՝ խորհրդարանում, որով կնախատեսվի խորհրդարանի լուծարում և արտահերթ ընտրություն առանց վարչապետի հրաժարականի: «Իմ քայլի» այդ նախաձեռնությունը գնահատվում է մտավախության շրջանակում, որ վարչապետ Փաշինյանի հրաժարականից հետո ընդդիմությունը կարող է առաջադրել վարչապետի նոր թեկնածու, ընտրել այդ թեկնածուին և այդպիսով փաստացի իրականացնել իշխանափոխություն կամ այլ կերպ ասած՝ պալատական հեղաշրջում:

Բանն այն է, որ այդպես կարող է լինել, եթե կառավարող մեծամասնության պատգամավորների մի քանի տասնյակ անցնի ընդդիմության ճամբար: Ունի՞ մեծամասնությունն այդպիսի մտավախություն: Սա առանցքային հարց է ոչ միայն արտահերթ ընտրության համատեքստում, այլև ընդհանրապես առկա քաղաքական իրավիճակի: Եթե չկա խորհրդարանի մեծամասնության սկզբունքային հարցերում ամբողջականության համոզում, ապա դա նշանակում է, որ Հայաստանում արդեն իսկ առկա է լրջագույն ներիշխանական քաղաքական ճգնաժամ: Ոչ թե քաղաքական՝ ընդհանրապես, այլ լրջագույն ներիշխանական քաղաքական ճգնաժամ: Ի վերջո, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ է լինելու, եթե նույն տրամաբանությամբ մեծամասնության, այսպես ասած, կասկածելի հատվածը մերժի փոփոխությունը, որի համար պետք է ԱԺ 2/3-ի, այսինքն՝ մոտ 88 պատգամավորի ձայն: Եթե կան «կասկածելիներ», ապա նրանք կարող են տապալել ԱԺ ինքնալուծարման նախաձեռնությունը հենց այս փուլում՝ կառավարող ուժին ստիպելով կա՛մ գնալ վարչապետի հրաժարականի տարբերակով, կա՛մ հրաժարվել արտահերթ ընտրությունից, ինչը իր հերթին կխորացնի թե՛ ներիշխանական, թե՛ լայն քաղաքական ճգնաժամը:

Փաստարկը, թե վարչապետի հրաժարական չլինելու պարագայում մեծամասնության, այսպես ասած, հավանական «կասկածելի» հատվածը չի համարձակվի գնալ իշխանության դեմ, ունի գոյության իրավունք, բայց թերևս շատ թույլ գոյության: Որովհետև, ի վերջո, այսպես թե այնպես, եթե կա «կասկածելի» հանգամանք և խորհրդարանի «ստվերային մեծամասնություն», ապա այստեղ հակադրվող ռեսուրսը ուժային բլոկն է: Հետևաբար եթե ուժային բլոկը հակված չէ լքել վարչապետին, ապա խորհրդարանում ռիսկերը մեծ հաշվով կախված չեն վարչապետի ֆորմալ հրաժարականից, առավել ևս, երբ նա մինչև արտահերթ ընտրության արդյունք մնում է պաշտոնակատար, ոչ թե գնում է տուն:

Ըստ այդմ՝ նախաձեռնությունը թերևս լուծում է այլ հարցեր կամ հարց, քան մեծամասնության ամբողջականության հետ կապված կասկածը: Կամ եթե կա այդպիսի կասկած, ապա նախաձեռնությունն ինքնին թերևս ստուգարք է: Ստուգարք այն իմաստով, թե ինչպես է անցնելու այն, ինչ արդյունքով: Իհարկե, «Իմ քայլին» անհրաժեշտ կլինեն լրացուցիչ մի քանի ձայն անկախ պատգամավորներից կամ այլ խմբակցություններից, եթե չլինի ավելի լայն քաղաքական համաձայնություն խմբակցություններից որևէ մեկի հետ: Այդուհանդերձ, եթե անգամ այդ ձայները չհաջողվի ապահովել բավարար չափով, ստուգարքը թույլ կտա հասկանալ հենց մեծամասնության պատկերն ու գնահատել իրական ռիսկերը, ըստ այդմ՝ աշխատելով դրանց ուղղությամբ հասցեական:

Ինչ վերաբերում է այլ հարցերի, ապա հնարավոր է, որ վարչապետի հրաժարականի մեխանիզմը շրջանցելու նախաձեռնությունն ավելի շուտ թիրախավորում է գործադիր իշխանության աշխատանքի կառավարման խնդիրը, ինչը ներկայումս առկա է անգամ առանց վարչապետի կարգավիճակի փոփոխության: Խորհրդարանում «Իմ քայլի» նախաձեռնությունն ըստ երևույթին ունի ազդակ հղելու նպատակ գործադիր իշխանությանը, նաև ՏԻՄ շրջանակներին, որ մեծամասնությունը տիրապետում է իրավիճակին և կարողանում իրականացնել իր համար սկզբունքային քաղաքական խնդիրների լուծում: Նախաձեռնությունն այդ իմաստով ուժի «խաղաղ» ցուցադրություն է արտահերթ ընտրության հեռանկարին ընդառաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում