Tuesday, 14 07 2026
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Այդ նորմերի նկատմամբ ռուսական հեռուստաալիքները նախկինում չեն պահպանել հարգանք, դժվար է պատկերացնել, որ դա կանեն հիմա

«Եթե նախկինում ազդեցության լծակներ չունեինք Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վրա, ապա ՌԴ կառավարության հետ նոր պայմանագրի կնքումից հետո նման լծակներ են հայտնվել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այժմ ռուսական հեռուստաալիքներին նոր պահանջներ են առաջադրվել՝ հարգանք դրսևորել Հայաստանի կամ հայ ժողովրդի համար հիշատակի ամսաթվերի հանդեպ (օրինակ՝ սգո օրերին չհեռարձակել ժամանցային ծրագրեր), չմիջամտել Հայաստանում ընտրական գործընթացներին, հարգել արտակարգ կամ ռազմական դրության նորմերը, բացառել կոնտենտի հեռարձակումը, որը նվաստացնում է հայերի ազգային արժանապատվությունը և այլն: «Բացի այդ, այսօր Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը եզակի լիցենզիա է ստացել և կարող է առանց հավելյալ պահանջի հեռարձակվել ռուսական մալուխային ցանցում: Այսինքն՝ առավելությունները ոչ թե միակողմանի են, ինչպես նախկինում, այլ երկկողմանի»,- հավելել է Հակոբյանը:

Արտասահմանյան հեռարձակողը, ինչպես պարզաբանել է Հակոբյանը, չի կարող մասնակցել լիցենզիա ստանալու մրցույթին, սակայն հնարավորություն ունի հեռարձակման մասին միջպետական պայմանագիր կնքելու, ինչպես դա տեղի ունեցավ «Միր» հեռուստաալիքի հետ: «Ինչ վերաբերում է CNN-ին, ապա դա ոչ պետական ալիք է (ԱՄՆ-ում նման բան ընդհանրապես չկա), ուստի այդ ալիքի հետ անհնար է հեռարձակման մասին միջպետական պայմանագիր կնքել»,- եզրափակել է Տիգրան Հակոբյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ միջպետական պայմանագրում նմանատիպ կանոններ պետք է նախատեսվեին. «Եթե, ի տարբերություն նախորդ տարիների, ռուսական հեռուստաալիքները լիցենզիայի միջոցով չեն վերահեռարձակվելու, նշանակում է չկան մեխանիզմներ իրենց նկատմամբ կիրառելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։ Եվ համապատասխանաբար  օրենսդրության կարևորագույն դրույթները պետք է տեղափոխվեն միջպետական համաձայնագիր։ Այսինքն՝ ֆորմալ առումով այս կարգի քայլն ուղղակի անհրաժեշտ էր, եթե այսուհետ ռուսական հեռուստաալիքները մեր հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու են նաև Հայաստանի Հանրապետության տարածքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Թե ինչպես է դա պրակտիկ աշխատելու, Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ,  դժվար է կանխատեսել. «Ես չեմ պատկերացնում, որ տարբեր քաղաքական և լրատվական ծրագրեր վարողները ծանոթ լինեն այդ կանոններին և երկրորդը՝ ծանոթ լինելով, պարտադիր համարեն դա կիրառել։

Հաշվի առնենք, որ նաև նախորդ տարիներին, երբ ռուսական հեռուստաալիքները Հայաստանում հեռարձակվում էին լիցենզիայի միջոցով, բացարձակապես հաշվի չէին առնում ՀՀ օրենսդրությունը և աշխատում էին այնպես, ինչպես ճիշտ էին համարում՝ նաև հայաստանյան թեմաները լուսաբանելիս։ Մասնավորապես՝ բազմաթիվ լիցենզիոն պայմանների խախտումներ էին թույլ տալիս նախընտրական  արշավների ժամանակ իրադարձությունները լուսաբանելիս՝ հօգուտ այս կամ այն թեկնածուի կամ քաղաքական ուժի։ Սա լուրջ խնդիր է, և տեսնենք, թե ինչպես է իրականացվելու։  Մեխանիզմները բավականին բարդ են՝ ԱԳՆ նոտաներով և այլն… բայց թե ինչպիսի ազդեցություն կունենա, խիստ կասկածելի է, որ այդ մեխանիզմներն արդյունավետ կաշխատեն»։

Մեր այն դիտարկմանը, որ մինչ այժմ, օրինակ, երկրորդ նախագահն իր կապերի միջոցով ռուսական հեռուստաալիքներով կարողանում է լսելի դարձնել հօգուտ իրեն և հակաիշխանական ռեպորտաժներ, արդյոք այս խնդիրը նման մեխանիզմներով կկարգավորվի՞, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Այստեղ մենք պետք է շատ հստակ տարբերակենք՝ քննադատական բովանդակությամբ ռեպորտաժները մեր իշխանությունների հասցեին ռուսական հեռուստաալիքներով միանգամայն ընդունելի են, ինչպես և հայկական հեռուստաալիքների դեպքում։ Բայց կան որոշ  նորմեր՝ միջազգային հարաբերությունների, երկկողմանի հարաբերությունների հետ կապված, որոնց նկատմամբ պետք է հարգանք դրսևորեն նաև այն օտարերկրյա հեռուստաալիքները, որոնք հեռարձակվում են նաև Հայաստանում։ Հաշվի առնելով այն, որ այդ նորմերի նկատմամբ երբևէ հարգանք  չկար, դժվար է  պատկերացնել, որ կլինի այսուհետ։ Բայց ամեն դեպքում, կարծում եմ, քանի որ արդեն քաղաքական որոշումը կայացված է, և ռուսական հեռուստաալիքները պետք է պահպանվեն մեր հանրային մուլտիպլեքսում, նշանակում է, որ նաև միջպետական համաձայնագրով այդ պայմանները պետք է նախատեսվեն»։

Ըստ նրա՝ ֆորմալ առումով այն, ինչ արվել է, բխում է երկկողմանի հարաբերությունների ու ընդհանրապես միջազգային հարաբերությունների տրամաբանությունից: «Բայց նորից եմ կրկնում՝ ինչպես է այն պրակտիկայում աշխատելու՝ կտեսնենք։ Իհարկե, վերը նշված հարցի հետ կապված նշեմ, որ  Հայաստանի այն քաղաքական գործիչները, որոնք որոշակի կապեր ունեն ռուսաստանյան շրջանակների ու մասնավորապես լրագրողական հանրույթի հետ՝ կփորձեն այդ ալիքներն օգտագործել նաև քաղաքական պայքարում։ Այստեղ պետք է ձգտել, որ այդ օգտագործումը պարզապես չանցնի որոշակի սահմաններ։ Այստեղ շատ հետևողական և գործընկերային մակարդակի հարաբերություններ պետք է լինեն և՛ մեր արտաքին գերատեսչության կողմից, և՛ նաև հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմնի կողմից։ Ես չեմ ուզում շատ առաջ ընկնենք, տեսնենք՝ ինչպես է դա տեղի ունենալու։ Բայց որ կան խնդիրներ ու մտահոգություններ՝ դա ակնհայտ է»,- եզրափակեց Բորիս Նավասարդյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում