Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Փաշինյանն ու իր թիմը միակ «փրկօղակ» համարում են ժամանակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում շարունակում էր ծաղրել ժողովրդին: Մանրամասների մեջ չենք մտնի, երեկ շատ է խոսվել այդ մասին: Սակայն արդեն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միակ «փրկօղակ» համարում են ժամանակը: Այսինքն, հույս ունեն, որ ժամանակի ընթացքում հանրությունը կմոռանա կապիտուլյացիոն պարտությունը, հազարավոր զոհերն ու Արցախի գերակշիռ մասի կորուստը: Այնինչ, հազիվ թե հասարակության գիտակից մասը երբևէ մոռանա այն ողջ պատուհասը, ինչ Նիկոլ Փաշինյանը բերեց մեր երկրի ու ժողովրդի գլխին:

Ընդ որում, խոսքը միայն պատերազմի ու պարտության մասին չէ: Խոսքն ընդհանրապես անցած երկուսուկես տարվա մասին է: Հանրությունը հազիվ թե մոռանա, որ Նիկոլ Փաշինյանը խոստացավ ժպիտ բերել մարդկանց դեմքերին, բայց բերեց տխրություն, ցավ ու արցունք: Խոստացավ աննախադեպ ապահովություն, բերեց աներևակայելի անապահովություն, պատերազմ ու անմեղ զոհեր, վտանգ, որ շարունակվում է ամեն օր:

Խոստացավ բարեկեցություն, բայց բերեց գնալով մեծացող աղքատություն ժողովրդի մեջ և բարեկեցություն միմիայն իր թիմին: Խոստացավ սեր ու հանդուրժողականություն, բայց բերեց չարության, թշնամանքի ու ատելության աներևակայելի «դոզա», որի ծանր հետևանքները դեռ երկար ենք զգալու: Խոստացավ, որ Արցախյան հակամարտության կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին, բայց բավարարեց միայն Ադրբեջանի ժողովրդին:

Վերջապես խոստացավ, որ պաշտոնը կթողնի, երբ հանրային պահանջ կլինի, սակայն շարունակում է ամուր կառչել աթոռից, երբ նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ հասարակության գերակշիռ, այսինքն՝ գիտակից մասը հստակ պահանջում է նրա հրաժարականը: Այնպես որ, հազիվ թե հնարավոր է մոռանալ տալ այս ամենը, ի վերջո, եթե այսօր բոլորը չեն շոշափելիորեն զգում նշյալի հետևանքներն իրենց մաշկի վրա, ապա շատ մոտ ապագայում կզգան: Դե, գուցե բացառությամբ իշխանավորների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում