Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա, որտեղ, ինչպես արդեն հայտնի է պաշտոնապես, տեղի է ունենալու հանդիպում Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափով: Հայկական կողմն արդեն իսկ հայտարարել է այն օրակարգի մասին, որով Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա: Ըստ այդմ՝ օրակարգում են գերիների և անհետ կորածների հետ կապված հարցերը, որոնք առաջնահերթություն են Երևանի համար, և հարցեր տնտեսական գործակցության հետ կապված, մասնավորապես ռեգիոնալ հաղորդուղիների բացման: Թեմայի շուրջ «Առաջին լրատվականը» զրուցել է Azat.tv մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյանի հետ։









































