Wednesday, 22 07 2026
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

Թուրքիան մոտենում է Ռուսաստանի սահմաններին. Հայաստան-Արցախը արանքում է

Դեկտեմբերի 8-ին հերթական հեռախոսազրույցն է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ, որի ընթացքում քննարկվել է ոչ միայն Արցախի հարցը, այլ նաև Ուկրաինայի թեման: Այդ հանգամանքը արժանի է ուշադրության, քանի որ Թուրքիան մինչ այժմ կարծես թե չի եղել ուկրաինական թեմատիկայում, իսկ այժմ փաստորեն Ռուսաստանն այդ թեման քննարկում է Թուրքիայի հետ: Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցը ուշադրության արժանի է, իհարկե ոչ միայն այդ տեսանկյունից:

Նախ, հետաքրքիր է, որ Թուրքիայի արտգործնախարարի և Լավրովի հեռախոսազրույցը տեղի է ունենում Հայաստանի արտգործնախարար Այվազյանի Փարիզ կատարած աշխատանքային այցին զուգահեռ, որն իր հերթին տեղի ունեցավ Այվազյանի Մոսկվա այցից անմիջապես հետո: Հայտնի է նաև, որ Ֆրանսիան արցախյան հարցում բարձրաձայնում է խնդիրներ, որոնք մեղմ ասած չեն բխում Ադրբեջանի և Թուրքիայի շահից և նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի տրամաբանությունից՝ կարգավիճակ, Շուշի, Հադրութ, անգամ Լաչինի հարց: Անկարային ըստ ամենայնի հետաքրքրում է այն, թե արդյո՞ք Մոսկվան չի փորձի խաղալ երկակի խաղ, աշխատելով Ֆրանսիայի հետ: Ռուսաստանը արցախյան ուղղությամբ ձևավորել է իր համար ռազմավարական մի ստատուս-քվո, որը թույլ է տալիս բացել մի շարք հեռանկարներ:

Ֆրանսիան գործնականում բարձրացնում է հարցեր, որոնք առերևույթ հակադիր են այդ ստատուս-քվոյի տրամաբանությանը, սակայն խորքային առումով այդ հարցադրումները կարող են դառնալ այդ հեռանկարների ուղղությամբ աշխատանքային նախադրյալներ: Այդ իմաստով, Թուրքիան տեսնում է թերևս խնդիր, որ Ռուսաստանը ձևավորելով ռազմական ենթակառուցվածքները Արցախում, կարող է անցնել երկակի խաղի, օգտվելով Ֆրանսիայի հարցադրումներից: Փարիզն իր հերթին թերևս ունի հենց այդ ակնկալիքն ու հաշվարկը, նաև Թուրքիայի հետ իր խնդիրների համատեքստում: Ահա այդ իրավիճակում, Անկարան դեռևս Արցախի դեմ պատերազմին զուգահեռ փորձում էր մխրճվել Ուկրաինա:

Նոյեմբերի 9-ից հետո ռուսաստանցի փորձագետները արձանագրեցին Դոնբասի ուղղությամբ ուկրաինա-թուրքական աշխուժություն Բայրաքթարների ներգրավման հեռանկարով: Թուրքիայի համար Ուկրաինան մի կողմից առանձին ուղղություն է, մյուս կողմից այլ ուղղություններով Ռուսաստանի հանդեպ լծակի հնարավորություն: Արդյո՞ք Անկարան արձանագրում է առաջին հաջողությունը, երբ Լավրով-Չավուշօղլու ձևաչափով արդեն քննարկվում է Ուկրաինան: Ընդ որում, բացառված չէ, որ այդ քննարկումն է եղել նաև ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության նկարահանող խմբին ազատ արձակելու պայմանը, որին Անկարան ձերբակալել էր Ստամբուլի մերձակայքում Բայրաքթարների արտադրության գործարանը նկարահանելու փորձի ժամանակ: Իր հերթին, Ռուսաստանը շարունակում է առիթներ օգտագործել պարբերաբար հայտարարելու համար, որ Թուրքիայի հետ չունի սկզբունքային տարաձայնություն և տնօրինում է պայմանավորվելու արդյունավետ մեխանիզմ: Գործնականում սակայն, Մոսկվայից հնչող այդ հայտարարությունները անշուշտ ունեն այլ հասցեատեր՝ Արևմուտք, կամ ավելի կոնկրետ՝ ԱՄՆ, որին Մոսկվան փորձում է ցույց տալ, թե չի ստացվի Թուրքիայի միջոցով ճնշմամբ իրեն մղել գործակցության՝ ինքը կպայմանավորվի Թուրքիայի հետ: Այդ իրավիճակը սակայն հանգեցնում է փաստորեն նրան, որ Ռուսաստանը ստիպված է Թուրքիային թույլ տալ ավելի ու ավելի մոտենալ իր կենսական տարածքներին:

Արևմուտքը դրան գործուն չի ընդդիմանում, որովհետև ի տարբերություն Ռուսաստանի, ունի Թուրքիայի վրա ազդեցության առարկայական լծակներ:  Հայաստան-Արցախը փաստացի մնաց այդ շարժերի արանքում: Դրանք այժմ դադարել են, բայց փոխված չէ իրերի դրության տրամաբանությունը, և Հայաստան-Արցախը շարունակում է լինել արանքում, առարկայական կամ բովանդակային ելքերի բավականին թույլ ներուժով, Ռուսաստանին՝ աշխատանքային բովանդակային առաջարկների փոխարեն հավատարմության երդումների մրցակցությամբ, և քննարկումների գրեթե բացակայությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում