Saturday, 25 07 2026
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել

Այս պահին միջազգային շատ լուրջ ճնշում կա Ադրբեջանի ու Թուրքիայի վրա. Դավիթ Բաբայան

«Ադրբեջանը կգնա մինչև վերջ, եթե ղարաբաղյան հարցը արագորեն չլուծվի բանակցային սեղանի շուրջ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։ Չավուշօղլուն Բաքու է ժամանել այսօր առավոտյան՝ ղարաբաղյան հարցը քննարկելու: «Մենք կրկին Բաքվում ենք՝ Ադրբեջանին մեր ամուր աջակցությունը վերահաստատելու և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների շուրջ մտքեր փոխանակելու համար»,- գրել էր նա Թվիթերում:

Չավուշօղլուի այցից առաջ՝ շաբաթվա սկզբին, Ալիևն ասել էր, թե Բաքվի համար ընդունելի է խնդրի կարգավորումը 2+2 ձևաչափով՝ կողմերի, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ։ «Սա ընդունելի տարբերակ է մեզ համար, քանի որ և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը մեր հարևան երկրներն են, որոնք սերտ փոխհարաբերություններ ունեն, և երկրներ, որոնք նաև իրար միջև համագործակցության մեծ ներուժ ունեն»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այդ սպառնալիքները մեզ համար նորություն չեն, և այնպես չէ, որ հիմա Ադրբեջանը հանգիստ նստած է։ Այս պահին զգացվում է միջազգային շատ լուրջ ճնշում Թուրքիայի ու Ադրբեջանի վրա։ Մի քիչ էլ սպասենք ու կտեսնենք շատ ավելի կոնկրետ արդյունքներ»։

Ըստ Բաբայանի՝ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի կանգնեցվի պատերազմը. «Սա արդեն իսկ հղի է տարածաշրջանային ու գլոբալ բախումներով, և ամեն ինչ տանում է դրան։ Այս ամենի ներքո անհրաժեշտ է դիմել տարբեր քայլերի։ Միջազգային հանրության կողմից Ադրբեջանին ճնշելու այլ քայլեր են մշակվում։ Մի քիչ սպասենք։ Իսկ վերը նշված հայտարարությունը հերթականն է։ Նրանք երբևիցե չեն հրաժարվել այդ հռետորաբանությունից։ Նրանք շարունակում են ցեղասպան քաղաքականությունը, ու մենք տեսնում ենք, թե ինչպիսի քայլեր են մշակում։ Թուրքիան առհասարակ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի մահմեդականների զգացմունքների վրա խաղա, նաև փորձում է սպեկուլյացիաներ անել։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի արձագանք է ստացել Մակրոնի ելույթը։ Թեպետ ասեմ, որ «Շառլի Էբդո» ամսագիրը կեղտոտ նյութեր է հրապարակում, վիրավորում ոչ միայն մահմեդականների, այլև քրիստոնյաների զգացմունքները։ Չի բացառվում, որ հենց այդ ամսագրի հետևում կանգնած են Թուրքիան ու նմանատիպ ուժեր։ Այն, ինչ անում է այդ ամսագիրը, միմիայն ծառայում է ծայրահեղականությանը։ Մենք դա պետք է հաշվի առնենք»։

Մեր զրուցակցի խոսքով՝ որևէ ձևով նրանք իրենց քաղաքականությունը չեն վերանայում. «Որևէ նորություն չկա, մենք պետք է կանգնենք մինչև վերջ ու շարունակենք մեր պայքարը։ Այլ տարբերակ չկա։ Ես չեմ կարծում, թե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա։ Դա իսկապես կբերի շատ ծանր հակամարտության՝ նաև ՆԱՏՕ-ի մասնակցությամբ։ Եթե Թուրքիան նման ագրեսիվ քաղաքականություն է վարում, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորում է Թուրքիային անկախության տարեդարձի կապակցությամբ, դա ի՞նչ է նշանակում. շատ տհաճ հարցեր կան, որոնց պատասխանը մենք գոնե մեզ համար պետք է ժամանակի ընթացքում ունենանք։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ մենք պետք է ավելի սերտ աշխատանք տանենք մեկ-երկու երկրների հետ։ Առաջին հերթին՝ Ռուսաստանի, տարածաշրջանային այլ երկրների, նաև ԱՄՆ-ի հետ։ Այսօր շեշտը պետք է դնենք Ռուսաստանի վրա, որովհետև դա այն երկիրն է, որն ի վիճակի է ռազմաքաղաքական առումով միջամտելու, և այդ երկիրն է, որ լավ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Մնացած բոլոր խնդիրները հետագայի խնդիրներ են, ու մենք պետք է շատ լուրջ ձևով վերանայենք մեր արտաքին քաղաքական տեսլականը։ Կան տարբեր կազմակերպություններ, որոնց հետ մեր հարաբերությունները պետք է ֆորմալ բնույթ կրեն, որոշ երկրների հետ՝ ևս։ Այս պահի դրությամբ մենք պետք է ֆիքսենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը այլևս չեն հրաժարվելու իրենց ցեղասպան քաղաքականությունից։ Իսկ սա կանխելու համար մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք՝ առաջին հերթին արտաքին քաղաքական ոլորտում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում