Wednesday, 22 07 2026
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Անշուշտ, կան բոլշևիկներ, որոնք երազում են, որ իրենց հայրենիքը պարտվի, որպեսզի իրենց երազները իրականություն դառնան

Այսօր մենք շատ կարևոր շրջափուլում ենք, ինչ Հոկտեմբերի 27-ից առաջ. ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա կանգնած ենք Հայաստանի ապագան կանխորոշող զարգացումների շեմին: «Առաջին լրատվական»-ը ստեղծված իրավիճակի մասին զրուցել է ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ:

«Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ուրեմն այդ երեք պետությունները և, բնականաբար, իրենց թիկունքում ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԵՄ-ն, Հռոմի պապը, դրանք բոլորը պատասխանատվության են ենթարկելու պատերազմը սանձազերծողին և իրենց հեղինակության հետ հաշվի չնստողին, իրենց հեղինակության հետ խաղացողին, նրանք կպատժեն մեղավորին։ Պատիժը կարող է լինել տնտեսական, ֆինանսական, քաղաքական, ինչու չէ՝ նաև մեր ձեռքով, մեր զենքով ռազմական պատիժ, ճիշտ այնպես, ինչպես 1994-ին պատժեցին մարդու իրավունքները չհարգող, ՄԱԿ-ի խաղաղության կոչերը չհարգող պետությանը, այսինքն՝ Ադրբեջանին։ Եթե կրկնվում է զինադադարի մասին կոչը, կկրկնվի նաև անհարգալից վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ, կկրկնվի նաև հետևանքը, ինքը ստիպված կլինի հաշտություն խնդրել և ոչ իր պայմաններով»,- ասաց նա:

Ազար Արշակյանի խոսքով՝ այստեղ լրացուցիչ մեկ այլ խնդիր էլ կա. «Այսօր առավոտից հայտարարվածը մարդասիրական զինադադար է, կոնվենցիոն զինադադար է։ Այսինքն՝ պատերազմի ավարտի մասին չէ խոսքը, այլ սա մարդասիրական ակցիա է: Ադրբեջանը փաստորեն արհամարհում է հումանիզմը, այդպիսի վարքագիծ ունեցող պետությունները անպատիժ չեն մնում, և մենք պատրաստ ենք այդ միսիան մեզ վրա վերցնել, պատժել մահմեդական տեռորիզմը, պատժել ագրեսորին և մարդու իրավունքները չհարգողին, հանրության կարծիքը չհարգողին»:

Հարցին, թե պատերազմի ավարտից հետո այն ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանում քաղաքական զարգացումների վրա, ԳԽ նախկին պատգամավորը պատասխանեց. «Էական փոփոխություններ կլինեն, ինքնավստահ պետություն կդառնա Հայաստանը: Հաղթող հասարակությունն ավելի ինքնավստահ կլինի. չափազանց կարևոր բացահայտումներ, լյուստրացիա տեղի ունեցավ մեր ներքին կյանքի խնդիրներում և նաև արտաքին, ինչպիսին մեր դաշնակիցների և հակառակորդների բացահայտումն է: Սա, բնականաբար, կազդի քաղաքական ներկապնակի և քաղաքական ուժերի տեղաբաշխման վրա։ Հայաստանն ավելի ինքնուրույն պետություն կդառնա, և գործող քաղաքական ուժերը ավելի շատ կզբաղվեն պետականաշինությամբ, կծառայեն ՀՀ-ին և ՀՀ քաղաքացիներին։ Անշուշտ, կլինեն նաև բոլշևիկներ, նրանք, որոնք ղեկավարվում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով, երազում են, որ իրենց հայրենիքը պարտվի, որպեսզի իրենց կռահումները և երազները իրականություն դառնան ոչ միայն քաղաքական, այլ նաև անձնական. նրանց ես անվանում եմ բոլշևիկ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում