Wednesday, 22 07 2026
Սպասվում է կարճատև անձրև
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին

Օգտակար խորհուրդներ՝ բժիշկ-կոսմետոլոգից

Ամեն ինչ չափի մեջ է օգտակար, եթե իհարկե խոսքը չի վերաբերում գունավոր գազավորված ըմպելիքներին և ֆաստ ֆուդին, որոնց օգտագործումն ամռան այս շոգերին (և ընդհանրապես) բացասաբար է ազդում մաշկի վրա: Այսօր այս մասին լրագրողներին ասաց «Հելիոս դերմատո» կոսմետոլոգիական բժշկական կենտրոնի էսթետիկ բժշկության բաժնի ղեկավար, բժիշկ-կոսմետոլոգ Զարուհի Փափանյանը:

Ամռան այս շոգերին նա խորհուրդ տվեց ցանկացած տիպի մաշկի համար կիրառել հատուկ այդ նպատակով ստեղծված կոսմետիկ միջոցներ, թեև նշեց, որ յուրաքանչյուր մաշկի նկատմամբ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում: Նա խորհուրդ տվեց ամեն երեկո շպարից ազատել մաշկը: 35 տարեկանից բարձր անձանց խորհուրդ տվեց օգտագործել սնուցող քսուք ձմռանը, իսկ ամռանը դրա անհրաժեշտությունն այլևս չկա, և այն պետք է փոխարինել խոնավեցնող քսուքներով: Բժիշկ կոսմետոլոգը խորհուրդ տվեց առավոտյան մաշկը մաքրել տոնիկով և քսել խոնավեցնող քսուք:

Ինչ վերաբերում է ծովափնյա հանգստին՝ նա նշեց, որ մեկնելուց առաջ ցանկալի չէ մաշկը ենթարկել տրավմատիկ միջամտության՝ կոչ անելով օգտագործել արևից պաշտպանող քսուքներ, որոնց վրա պետք է գրված լինի SPS ու թիվ, որը պետք է լինի 23-30-ի սահմաններում: Անհրաժեշտ է արևահարվել աստիճանաբար, որպեսզի մաշկն այրվածք չստանա: Նա խորհուրդ տվեց օգտագործել UBA, UBB տառեր կրող արևապաշտպան քսուքներ: Մասնագետը խորհուրդ տվեց արևահարվել միայն առավոտյան մինչև 11-ը և երեկոյան 17-ից հետո: «Ոչ մի դեպքում չի կարելի պառկել արևի ուղիղ ճառագայթների տակ: Արևը կյանք է, ջերմություն է, լույս է, բայց դա չի նշանակում, որ կարող ենք չարաշահել այն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հակառակ պարագայում մաշկը կթառամի, կջրազրկվի, կարող են առաջանալ անգամ մաշկի ուռուցքային հիվանդություններ: Նրա խոսքով, փոքրերին ևս ամռան շոգերին պետք է հատուկ խնամք ցուցաբերել՝ արգելելով փողոց դուրս գալ ցերեկային ժամերին: Նա խորհուրդ տվեց փոքրիկների մաշկը պատել արևից պաշտպանող քսուքներով:

Ինչ վերաբերում է սոլյարիում «արևահարվելուն», ապա նա կոչ արեց չօգտվել այդ ծառայությունից, քանի որ բացի ճառագայթումից՝ արտադրվում է նաև ազոտ: Այնուամենայնիվ, եթե մարդը որոշել է դիմել սոլյարիում արևահարվելուն, ապա նա խորհուրդ տվեց փակել մաշկի վրա գտնվող բոլոր խալերը և գոյացությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում