ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը Գերագույն դատարանի հնարավոր ստեղծման առնչությամբ նկատառում ունի, ասում է՝ եթե ՍԴ-ի ու Վճռաբեկ դատարանի միավորման հիմքով ստեղծվելու է Գերագույն դատարան ու գործառութային առումով փոփոխություններ չեն լինելու, ապա դա մի շարք խնդրահարույց հարցեր է առաջացնելու, իսկ եթե գործառութային փոփոխություններ են լինելու, ապա պետք է հասկանալ՝ ինչպիսի։
Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում դասապրոցեսի մեկնարկին ու պարետի սահմանած նոր կանոններին և այն հարցին, թե տրմաբանություն կա՞ երբ 40 հոգով թույլատրվում է խնջույքի մասնակցել, բայց 20 հոգանոց դասասենյակում աշակերտից պահանջվում է դիմակ կրել, նշում է՝ տրմաբանության առումով, այո, խզում առկա է․ «Մինչև սեպտեմբերի 15-ը դեռ ժամանակ կա, հնարավոր փոփոխություններ կարող են լինել»։ Հովհաննիսյանը անդրադառնում է նաև այս օրերին իշխանության ներսում հրաժարականների թեմային՝ նշելով․ դրանց համար դեռևս հիմքեր չկան։











































