Monday, 27 07 2026
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ

Ով է ֆավորիտը. Ինչ է իրենից ներկայացնում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը ՉԼ-ում

Օգոստոսի 19-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանում Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում կմրցի Կիպրոսի չեմպիոն «Օմոնիայի» հետ։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով որակավորման փուլի դիմակայությունները կայանալու են մեկ խաղով։ Այսինքն՝ հաղթանակի դեպքում «Արարատ-Արմենիան» կհայտնվի որակավորման երրորդ փուլում։ Նշենք, որ հայկական թիմերին երբևէ չի հաջողվել հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը։

Իսկ ինչպես կարելի է գնահատել մեր չեմպիոնի հնարավորությունները։ «Արարատ-Արմենիայի» ներկայիս վիճակը լավ որակելը բոլորովին ճիշտ չի լինի։ Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի նախորդ առաջնության ավարտից հետո «Արարատ-Արմենիայից» հեռացավ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ «Արարատ-Արմենիայից» հեռացել են նաև առաջատար խաղացողներ Ռուժդի Աշենտեն, Գոռ Մալաքյանը, Դմիտրի Գուզը և Անտոն Կոբյալկոն։ Նշենք, որ Մինասյանը մեծ աշխատանք էր կատարել այս թիմում։ Առաջին անգամ մասնակցելով Հայաստանի առաջնությանը՝ «Արարատ-Արմենիան» դարձավ չեմպիոն և փայլուն ելույթ ունեցավ եվրագավաթների խաղարկությունում՝ դուրս գալով Եվրոպա լիգայի փլեյ-օֆ։ Վստահաբար կարող ենք ասել, որ Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» ցուցադրում էր ամենաբալանսավորված խաղը։ Այս տարի երևանյան թիմը կրկնեց հաջողությունը՝ պահպանելով առաջին հորիզոնականը։ «Արարատ-Արմենիան» մոտ է նաև Հայաստանի գավաթը նվաճելուն և միայն հետխաղային 11 մետրանոցներով զիջեց «Նոային»։

Հիմա դժվար է պատկերացնել, որ «Արարատ-Արմենիան» նոր մարզչի՝ իսպանացի մասնագետ Դավիթ Կամպանյայի գլխավորությամբ կկարողանա գոնե կրկնել եվրագավաթներում նախորդ տարվա արդյունքը։ Իսպանացի մարզչի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» անցկացրել է 2 պաշտոնական հանդիպում։ ՀՀ սուպերգավաթի մրցավեճում «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով զիջել էր «Նոային»։ Հայաստանի 2020/2021 թթ. առաջնության առաջին տուրում էլ գործող չեմպիոնը ոչ-ոքի՝ 0։0 էր խաղացել «Ալաշկերտի» հետ։ Այսինքն՝ նոր մարզչի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» ոչ մի հաղթանակ չի տարել և խփել է ընդամենը մեկ գնդակ, այն էլ՝ «Նոայի» պաշտպանի կոպիտ սխալի արդյունքում։ Ակնհայտ է, որ հատկապես առջևի գծում «Արարատ-Արմենիան» խնդիրներ ունի։ Այս վիճակում թիմը կներկայանա չեմպիոնների լիգայում։

Իսկ ինչ է իրենից ներկայացնում «Օմոնիան»։ Համավարակի հետևանքով Կիպրոսի առաջնությունը ժամանակից շուտ դադարեցվել էր։ Արդյունքում «Օմոնիան» ճանաչվել էր ժամանակից շուտ ավարտված առաջնության չեմպիոն։ Մասնավորապես, ՀՀ չեմպիոնի առաջիկա մրցակիցը վաստակել էր 46 միավոր և «Անորտոսիսի» հետ կիսում էր առաջին հորիզոնականը։ Լրացուցիչ ցուցանիշներով, սակայն, «Օմոնիան» գերազանցել էր «Անորտոսիսին»։

«Օմոնիայի» գլխավոր մարզիչը նորվեգացի ճանաչված մասնագետ Հենինգ Բերգն է։ Վերջինս որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեյնջերոսում», ինչպես նաև Նորվեգիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 100 հանդիպում։ Ըստ «Տրանսֆերմարկետի»՝ «Օմոնիայի» կազմի ընդհանուր արժեքը կազմում է 9.35 մլն եվրո, մինչդեռ «Արարատ-Արմենիայի» կազմի ընդհանուր արժեքը 5.43 մլն եվրո է։ «Արարատ-Արմենիայի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Սերգեյ Վակուլենկոն է՝ 400 հազար եվրո։ «Օմոնիայում» ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի կենտրոնական պաշտպան Ադամ Լանգը՝ 800 հազար եվրո։ Այս ամռանը կիպրական «Անորտոսիսից» «Օմոնիա» է տեղափոխվել Սլովակիայի հավաքականի հարձակվող Միխալ Դուրիսին։ Վերջինս նախկինում հանդես է եկել նաև ռուսական «Օրենբուրգ» և Պլզենի «Վիկտորիա» ակումբներում։ Կենտրոնական հարձակվողի դիրքում են խաղում նաև Կիպրոսի երիտասարդական հավաքականի անդամ Անդրոնիկուս Կակոուլիսը և Կոստա-Ռիկայի հավաքականի հարձակվող Դավիդ Ռամիրեսը։

Կիպրական թիմն ունի նաև կորուստներ։ Թիմից հեռացել է լավագույն ռմբարկու Մետ Դերբիշայրին, իսկ ռումինացի դարպասապահ Պանտիլիմոնը վերադարձել է անգլիական «Նոթհինգեմ Սիթի»։ Պանտիլիմոնը նախորդ մրցաշրջանում վարձավճարով էր խաղում «Օմոնիայում»։ Թիմից հեռացել են նաև վենեսուելացի հարձակվող Միկու Ֆեդորը և կոլումբացի հարձակողական ոճի կիսապաշտպան Օրտեգան։ Նախապատրաստական փուլում «Օմոնիան» մի քանի ընկերական հանդիպումներ է անցկացրել՝ 0։3 հաշվով զիջելով Աթենքի «Օլիմպիակոսին» և 0։1 հաշվով՝ հունգարական «Զալաեգերսեգին։

Նշենք նաև, որ եվրագավաթների խաղարկությունում «Օմոնիան» արդեն մրցել է հայկական թիմի հետ։ 2016/17 մրցաշրջանում Եվրոպա Լիգայի առաջին որակավորման փուլում «Օմոնիան» հանդիպել էր Երևանի «Բանանցին»։ Երկու հանդիպումների արդյունքում «Օմոնիան» հաղթել էր 5:1 հաշվով։ Բուքմեյքերները «Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» դիմակայության ֆավորիտ են համարում կիպրական թիմին։ Վերջինիս հաղթանակի համար սահմանված է 1.96 գործակից, ոչ-ոքին գնահատված է 3.37, իսկ «Արարատ-Արմենիայի» հաղթանակը՝ 4 գործակցով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում