Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Լուրջ չէ ակնկալել, որ բլից կարգով հնարավոր է սկսել ու ավարտել ՍԴ դատարանակազմությունը․ Այսօր կորոշվի ՍԴ օրենքի ճակատագիրը

Այսօր՝ հուլիսի 21-ին, թերևս պետք է հանգուցալուծվի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին օրենքի ճակատագիրը։ Այսօր Արմեն Սարգսյանը կամ պետք է դիմի Սահմանադրական դատարան, կամ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրի ու հրապարակի օրենքը։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել էր, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Այդ օրենքների փաթեթը արտահերթ նստաշրջանով և հատուկ 24-ամյա ռեժիմով Ազգային ժողովը քննարկել ու ընդունել էր նույն օրը՝ հունիսի 30-ին։ Ըստ այս փոփոխության՝ առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել կառավարությանը, ապա հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր ժողովին, ինչպես նաև ՍԴ այն անդամ-դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են մինչև ժամկետի ավարտը, կենսաթոշակի իրավունք են ստանալու:

Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը նախագահը ստորագրում ու հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Եթե նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա ԱԺ նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

ԱԺ աշխատակազմից «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդպես էլ հստակ չպատասխանեցին, թե ինչ է լինելու այդ օրենսդրական փաթեթի հետ։ ԱԺ նախագահն այն ստորագրելո՞ւ է այսօր, թե՞ ոչ։ ԱԺ աշխատակազմից Լիլի Մինասյանը մեզ պատասխանեց, որ 21 օրը լրանում է հուլիսի 21-ին, և ինքը տեղեկություն չունի՝ ինչ կորոշվի։ Ինչ էլ որոշվի, կհրապարակվի այդ մասին։

ԱԺ աշխատակազմից մեզ չպատասխանեցին նաև՝ վերջիվերջո, որոշո՞ւմ էր կայացվել սպասել 21 օր, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ մասնագետները, իրավաբանները, այդ թվում՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամները պնդում էին, որ ԱԺ նախագահը 21 օր սպասելու անհրաժեշտություն չունի, քանի որ նախագահը հայտարարել է, որ չի ստորագրի։ Այդ պարագայում ԱԺ նախագահը պարտավոր է 5-օրյա ժամկետում ստորագրել ու հրապարակել օրենքը։

Նախագահականից երեկ չպատասխանեցին մեր հարցին՝ նախագահը դիմելո՞ւ է Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։ Մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների հեղինակ Վահագն Հովակիմյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով օրենքի ճակատագրին ու պատասխանելով հարցին, թե, ի վերջո, որքան պետք է տևի Սահմանադրական դատարանի դատարանակազմությունը, նշեց, որ դա բացառապես ԱԺ նախագահի լիազորությունների տիրույթում է, և դրա հետ կապված մեկնաբանություն տալ կարող է բացառապես ԱԺ աշխատակազմը:

Մեր դիտարկմանը՝ Սահմանադրական դատարանի լիարժեք կազմավորման գործընթացը չի՞ ուշանում, ու դա իր հետ նոր վտանգներ չի՞ բերում, Հովակիմյանը պատասխանեց, որ Սահմանադրության փոփոխություններով ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման համար նախատեսված է երկու ամիս. «Մենք ի սկզբանե հասկացել ենք, որ դատարանակազմությունը արագ գործընթաց չէ և դրա համար ժամանակ է պետք լինելու, որպեսզի իրավասու մարմինները կարողանան թեկնածու առաջադրել։ Լուրջ չէ ակնկալել, որ արագի մեջ, բլից կարգով հնարավոր է սկսել ու ավարտել ՍԴ դատարանակազմությունը։ Այնպես որ ամեն ինչ նորմալ, բնականոն հունով գնում է»։

Նշենք, որ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու ՍԴ իրավասու մարմինների համար նախատեսված երկու ամիս ժամանակը սկսել է հաշվարկվել հունիսի 26-ից, երբ ուժի մեջ մտան Սահմանադրական փոփոխությունները։ Այսինքն՝ մոտ 1 ամիս է մնացել, որ թեկնածուները առաջադրվեն։

Անդրադառնալով քվորում չլինելու պատճառով ՍԴ նիստերի չկայացմանը և ընդդիմադիր հատվածի կողմից հնչող քննադատություններին, թե երկրում սահմանադրական ճգնաժամ է, քանի որ սահմանադրական արդարադատություն չի իրականացվում, Հովակիմյանը պատասխանեց. «Ամենևին։

ՍԴ-ն այս պահին ունի վեց դատավոր և քվորումի խնդիր չունի։ Այստեղ ճգնաժամ չկա։ Իսկ նիստերը չեն կայանում, քանի որ ՍԴ դատավորներից երկուսը այս փուլում նախընտրել են գնալ արձակուրդ։ Ես չեմ ուզում այդտեղ միտում տեսնել, պարզապես փաստն եմ արձանագրում, ու այստեղ ոչ մի ճգնաժամ չկա»։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում