Saturday, 25 07 2026
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը

Վերադարձ Վիեննայի օրակարգին. Երևանը չպետք է շեղվի

Ադրբեջանն իրավիճակի լարման իր քայլով, ռազմատենչ հռետորաբանությամբ և սպառնալիքներով խաղաղ գործընթացը վերադարձրեց 2016-ի ապրիլյան դրություն՝ «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Երևանի այդ հայտարարությունը շատ էական է և վկայում է այն մասին, որ Ադրբեջանի տավուշյան սադրանքին տված ուժգին հակահարվածից հետո քաղաքական իմաստով Երևանը սկսում է թելադրել պայմաններ, որոնք սկսում է փաստորեն Վիեննայի օրակարգով: Ինչ է 2016-ի ապրիլյան դրությունը ռազմական իմաստից անդին: Այդ դրությունը Վիեննայի օրակարգն է, որ հաջորդեց ապրիլին, և որում դրվեց հրադադարի մեխանիզմների տեղակայման հարց: Ադրբեջանը հետագայում արեց ամեն ինչ ԱՄՆ նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպմանը օրակարգ բերված այդ հարցը չեզոքացնելու համար, և պետք է նկատել, որ մի կողմից՝ Ռուսաստանի օգնությամբ, զուգահեռ էլ Հայաստանում կառավարող համակարգի լեգիտիմության բացակայության շնորհիվ Բաքուն կարողացավ զգալի հաջողություն գրանցել Վիեննայի օրակարգը չեզոքացնելու և, այսպես ասած, «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը առաջ քաշելու ուղղությամբ:

Թավշյա հեղափոխությունը կանխեց այդ հարցում գահավիժումը՝ ժամանակի ընթացքում չեզոքացնելով «տարածք՝ խաղաղության դիմաց» բանաձևը, միաժամանակ հայտարարելով, որ ունի իր բանաձևը՝ եթե նոր պատերազմ, ապա նոր տարածքներ: Մեծ հաշվով Տավուշում Հայաստանը հաստատեց իր այդ բանաձևը, միաժամանակ, սակայն, ռազմական այդ գործողությանը զուգահեռ առաջ բերելով հիմնարար նպատակը՝ խաղաղության թեկուզ հարաբերական, սակայն պատասխանատու միջավայրի ձևավորում, ինչում էական նշանակություն ունի հենց հրադադարի վերահսկողության մեխանիզմների հանգամանքը:

Այլ կերպ ասած՝ Երևանը վերահաստատում է, որ իր գլխավոր նպատակն ու առաջնահերթությունը կայունությունն ու խաղաղությունն է, որի սպառնալիքի դեպքոմ պատրաստ է հասցնել ուժգին հակահարված: Բայց Երևանը նախընտրում է խնդիրը դիտարկել խորքից և դնել կանխարգելիչ մեխանիզմի հարց, որն անկախ խաղաղ գործընթացում որևէ հարցում համաձայնությունից կամ տարակարծությունից՝ կապահովի խաղաղության և կայունության ռեժիմը թեկուզ որոշակի հարաբերականության, այսինքն՝ վերջնականապես չհաստատված խաղաղության ռեժիմում:

Հայաստանը ներկայումս ունի բավականին քաղաքական ներուժ՝ կառավարության հանդեպ հանրային վստահության տեսքով, որ կարողանա առաջ անցնել նաև քաղաքական-դիվանագիտական ասպարեզում և վերադառնալ Վիեննայի օրակարգի պահանջին, ինչի մասին, ի դեպ, հուլիսի 18-ին ակնարկել էր նաև վարչապետ Փաշինյանը՝ ՊՆ և բանակի ղեկավարների ու բարձրագույն հրամկազմի առաջ ելույթում հայտարարելով, որ կարևոր է հրադադարի վերահսկման և պահպանման միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրումը: Երևանը չպետք է շեղվի այդ պահանջից և չպետք է թույլ տա շեղում դրանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում