Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Փողոցային առևտրի վերացումը նպաստեց միգրացիայի ծավալների աճին. Ռուբեն Եգանյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը խոսեց վերջին շրջանում արծարծված ամենաարդիական թեմաներից մեկի՝ արտագաղթի շուրջ: Մեկնաբանելով արտագաղթ և միգրացիա տերմինները՝ ժողովրդագետը նշեց, որ դրանք նույն իմաստն ունեն, միայն թե միգրացիա տերմինը արտահայտում է երևույթի երկու կողմը՝ էմիգրացիա և իմիգրացիա: «Հաշվի առնելով մեր պատմական անցյալը՝ խուսափում եմ արտագաղթ կամ գաղթ տերմինն օգտագործելուց և նախընտրում եմ արտահոսք բառը»,- նշեց Եգանյանը՝ հավելելով, որ արտահոսքը լինում է մշտական և ժամանակավոր:

Ըստ ժողովրդագետի՝ գոյություն ունեն միգրացիայի վիճակագրական չորս հետազոտություն, որոնք բոլորը մինչ այդ իրականացվել են միջազգային կազմակերպությունների ֆինանասկան օգնությունների հաշվին:

«Առաջին հետազոտությունը մարդահամարն է, երկրորդը միգրացիայի ընթացիկ գնահատումը, որի միջոցով գրանցվում են երկրից մեկնողներն ու ժամանողները: Սա հիմնականում չի կատարվում, այդ պատճառով չենք ունենում ճշգրիտ տվյալներ: Երրորդ տեղեկատվական աղբյուրը սահմանահատումների տվյալներն են՝ կատարվում է անձնագրի սկանավորում երկրից մեկնելուց և ժամանելուց: Վերջինը որակական ընտրանքային հետազոտությունն է, որի միջոցով ստացվում են և՛ որակական, և՛ քանակական տվյալներ»,- տեղեկացրեց ժողովրդագետը:

Նշենք, որ վերջին որակական ընտրանքային հետազոտությունը իրականացվել է 2007 թվականին ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի աջակցությամբ: Ժողովրդագետը ներկայացրեց միգրացիայի վիճակագրական տվյալները, ըստ որ՝ 2002-2007 թվականերին երկրից մեկնել և չի վերադարձել 205 հազար մարդ, այսինքն՝ բնակչության 6,5 տոկոսը: «Սրանք շատ մտահոգիչ տվյալներ են և պետք է մտածելու տեղիք տան։ Դա պայմանավորված է տարբեր գործոններով, մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական, օրինակ՝ աշխատատեղերի պակասով»,- նշեց Ռ.Եգանյանը՝ ընդգծելով, որ մեկնողների մեծ մասը 20-50 տարեկան աշխատունակ տղամարդիկ են: Ժողովրդագետի կարծիքով՝ վերջին շրջանում միգրացիայի ծավալների աճին նպաստեց նաև քաղաքապետի՝ փողոցային առևտուրը արգելող որոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում