Կորոնավիրուսով վարակվածներն ավելի շատ մարդկանց են վարակում հիվանդության առաջին օրերին, գրում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով ԱՀԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ղեկավար Մարիա Վան Կերխովեին:
«Մենք կարող ենք ասել, որ շատ վարակակիր մասնիկներ մարդու օրգանիզմում են լինում, երբ նրա մոտ զարգանում են ախտանիշերը՝ հիվանդության ամենասկզբում»,-ասել է Վան Կերխովեն:
Նա նշել է, որ վերջնական եզրակացությունների համար տվյալները դեռեւս բավարար չեն:
Բժիշկը նաեւ ավելացրել է, որ թեթեւ ախտանիշերով հիվանդները վարակիչ են 8-9 օր: Ծանր ընթացքով հիվաններն ավելի երկար կարող են վարակիչ լինել:








































