Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

«Արցախում ԱԽ քարտուղարի պաշտոնը առևտրի արդյունք է, ընդ որում՝ դրա գինը վճարելու է հանրությունը»

ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նշանակվեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Խոսելով նշանակման մասին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ մինչ այդ Սամվել Բաբայանը որևէ պաշտոնում նշանակվելու մասին չի ակնարկել, միշտ պատրաստ է եղել համագործակցել՝ հանուն երկրի ապագայի։ «Երեկ ես առաջարկել եմ նրան զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Ոչ մի քաղաքական առևտուր չի եղել, ինչպես շատերը խոսում են»,- հայտարարել է Հարությունյանը։

Սամվել Բաբայանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակելու որոշումը, սակայն, միանշանակ չի ընդունվել Արցախում, անգամ հենց Արայիկ Հարությունյանի կողմնակիցների շրջանում։

Բայց դրա ֆոնին, Սամվել Բաբայանի նշանակման փաստից բավականին ակտիվացել և ուրախացել են Սամվել Բաբայանի պարտատերերը, որոնք տարիներ շարունակ չեն կարողանում Բաբայանից ստանալ իրենց տված պարտքերը։ Տարիներ առաջ պարտատերերից ով խորամանկ է եղել, պարտք տրամադրել է ստացականով, ստիպել, որ Բաբայանը ստորագրի պարտքի տրամադրման մասին փաստաթուղթ։ Իսկ ով՝ ոչ, առ այսօր փորձում է հետ ստանալ իր պարտքը։ Ընդ որում, խոսքը բավական երկարաժամկետ պարտքերի մասին է՝ սկսած 2010-2012 թվականներից։ Մի նմանատիպ գործով, օրինակ, դատական ակտ կա անգամ հրապարակված, որով դատարանը վճռել է Սամվել Բաբայանից հօգուտ հայցվոր Ալեքսանդր Աբրահամյանի բռնագանձել 400 հազար դոլար, կամ 164 միլիոն դրամ։ Հայցվորը, որը Սևծովյան տարածաշրջանի անվտանգության, ՆԱՏՕ-ի ռազմավարության հարցերով փորձագետ, Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանի հայրն է, 2012-ին դիմել է դատարան և դատարանից պահանջել է Սամվել Բաբայանից բռնագանձել 164.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև պարտքի գումարին հաշվեգրել և բռնագանձել նախատեսված տոկոսները։ Համաձայն Աբրահամյանի կողմից տրված ստացականների՝ նա պարտք է տվել Բաբայանին 400.000 ԱՄՆ դոլար, որը պարտավորվել է վերադարձնել մինչև 30.05.2010 թվականը։ Մինչդեռ նշված ժամկետում Բաբայանը չի վերադարձրել նշված գումարը։

Ընդ որում, դատարան հայցադիմում ներկայացնելուց հետո Սամվել Բաբայանը որևէ կերպ չի արձագանքել դրան։ Հայցադիմումի պատասխան չի ներկայացրել դատարան, ինքն ու իր ներկայացուցիչը չեն ներկայացել, և գործը քննվել է նրանց բացակայության պայմաններում։ 2013-ին դատարանը որոշել է ամբողջությամբ բավարարել Ալեքսանդր Աբրահամյանի հայցադիմումը։ Որքանով մենք տեղեկացանք, սակայն, այդ գումարն էլ դեռևս մինչև հիմա ամբողջությամբ չի վերադարձվել։ Բայց եթե Աբրահամյանին հաջողվել է դատական ճանապարհով հասնել հաջողության, մոտ մեկ տասնյակ այլ պարտատերեր մինչ օրս չեն կարողանում հետ ստանալ իրենց պարտքերը։ Սամվել Բաբայանը մեծ սեր ունի մարդկանց «քցելու» հետ։ Ժամանակին նրա թեթև ձեռքով որոշ ազդեցիկ պաշտոնյաներ հայտնվել էին փողոցում, քանի որ նրանց համոզել ու գրավադրել էր նրանց բնակարանները։ Մասնավորապես, տարիներ առաջ մեծ գործարք իրականացնելու համար Բաբայանը մեծ քանակությամբ անշարժ գույք էր գրավ դրել: Գրավադրվել էին Բաբայանի՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող տունը, Կասկադի վերջում գտնվող անավարտ առանձնատունը, զոքանչի տունը, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հայրական տունը, Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի տունը և էլի մի քանի տներ: Ընդհանուր առմամբ 16 անշարժ գույք՝ բնակարաններ, առանձնատներ, լողավազան և մեկ սրճարան:

Բացի պարտքերից, հիշեցնենք, Սամվել Բաբայանը անցել է և անցնում է մի քանի քրեական գործերով։ 2000 թվականին Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Սամվել Բաբայանը 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն մոտ 4 տարի անց Արկադի Ղուկասյանը նրան ներում էր շնորհել: Բաբայանը մեղադրյալի կարգավիճակ ունի նաև «Իգլայի» գործով։ Նա մեղադրվում է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված՝ օրինական շրջանառությունից դուրս եկած և հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով: Բաբայանն ինչպես այս, այնպես էլ «Իգլա» ձեռք բերելու հետ կապված մեղադրանքները չի ընդունում:

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Սամվել Բաբայանի նշանակմանը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, նկատեց, որ իրենց համար հստակ է, որ Սամվել Բաբայանի նշանակումը քաղաքական գործարքի արդյունք է: «Վստահաբար, ԱԽ քարտուղարի պաշտոնը առևտրի արդյունք է, ընդ որում՝ դրա գինը վճարելու է հանրությունը: Արցախում ԱԽ քարտուղարի պաշտոնը նախագահի խորհրդականի նման մի բան էր, սակայն առաջիկայում նախատեսվում է ԱԽ քարտուղարի գրասենյակ ստեղծել՝ նոր տրվող բազմաթիվ հաստիքներում Բաբայանի կողմնակիցներին տեղավորելու համար»,- ասաց Խանումյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում