Wednesday, 22 07 2026
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

«Հրապարակ». ՀՀԿ ցուցակը կազմելու է մեծ «պապան»՝ Սերժ Սարգսյանը

«Հավաստի տեղեկություններով՝ 2012թ. Աժ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակն էականորեն տարբերվելու է նախորդից: Հանրապետության նախագահը որոշել է, այսպես ասած, «խուզել» ցուցակը:

Ցուցակում հայտնվելու մեծ հավանականություն են փայփայում ՄԻԱԿ-ի տղաներն ու աղջիկները: Արդեն անուններն են շոշափվում՝ Գերասիմ Բարսեղյան և Նաիրա Կարապետյան: Նույնիսկ ՀՀԿ-ում կատակում են, թե ցուցակում հայտնվելու համար պետք է դառնալ ՄԻԱԿ-ի անդամ»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Սակայն ՀՀԿ երիտթևը, մեր տեղեկություններով, ճնշել է ՄԻԱԿ-ի տղաներին՝ ասելով, որ «հանգիստ մնան»: Ցուցակում կլինեն ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, լրագրող Մարգարիտ Եսայանը, քաղաքագետ Մենուա Հարությունյանը: Վերջինս նույնիսկ ասել է, թե «ինչո՞վ են ՄԻԱԿ-ի ժելեած մազերով երիտասարդներն առավել իրենից»: Պակաս անհանգիստ չեն հայրիկները, ովքեր ուզում են իրենց որդիներին տեսնել Աժ-ում:

Նման ցանկություն ունի Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը, և նրան խոստացել են, որ որդին՝ արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը, կլինի ցուցակում: Գեներալ Մանվել Գրիգորյանն էլ է ուզում Էջմիածնի քաղաքապևո որդուն՝ Կարենին, տեսնել ՀՀԿ ցուցակում:

Երիտասարդների պապաներն արդեն բանակցում են ՀՀԿ-ի «պապաների» հետ: Սակայն վերջիններս նույնպես անհանգիստ են իրենց համար: Գալուստ Գրիգորիչն օրինակ՝ չի կարողանում ճշտել, թե կրկին ի՞նքն է լինելու ֆրակցիայի նախագահ, թե՞ ոչ: Մեկ այլ պատգամավոր՝ Վազգեն Կարախանյանը, նույնպես անտրամադիր է՝ նա այս անգամ չունի «դաբրո»: Պատմում են, որ նա այդ փաստը շատ ծանր է տանում և նեղվել է ՀՀ նախագահից:

Իսկ այ Հովիկ Արգամիչը չի ուզում համամասնական ցուցակում ու նաև Աժ-ում տեսնել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին և ամեն ինչ անում է, որպեսզի նրան պաշտոն տան: Սակայն, հավաստի աղբյուրներով՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Շարմազանովը մնալու է խորհրդարանում: Ամեն դեպքում, ո՛չ Գրիգորիչը, ո՛չ Արգամիչը չեն կարողանում հստակ ասել, թե ով է ՀՀԿ ցուցակում լինելու։ Ցուցակը կազմելու է մեծ «պապան»՝ Ս. Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում