Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Մոտ 2,8 չափով մեր երկրում կորոնավիրուսի պատճառով մահաբերության ցուցանիշը ցածր է

Կորոնավիրուսը կանխելու նպատակով արտակարգ դրության երկարաձգումն արդեն իսկ դժգոհություններ է առաջացրել տնտեսական գործունեությամբ, մանր ու միջին բիզնեսով զբաղվողների շրջանում։ Փոքր խանութների տերերն ու կրպակատերերն, օրինակ, բողոքում են, թե ինչու պետք է իրենք շարունակեն չաշխատել, փոքր խանութներ մտնում են քիչ թվով մարդիկ, կարճ ժամանակով, ուստիև՝ վարակի տարածման հավանականությունը չնչին է։

«Մենք հիմա մտածում ենք, որ առաջիկայում, առաջիկա տասն օրվա ընթացքում պետք է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն, բայց ամեն ոլորտի համար առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության կանոնների պահպանման որոշակի տրամաբանություն դնի, այսինքն՝ ռեստորանները ինչ անվտանգության կանոններ պետք է պահպանեն աշխատելու համար, սրճարանները ինչ կանոններ պետք է պահպանեն, արտադրամասերը ինչ կանոններ պետք է պահպանեն և էսպես շարունակ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ապրիլի 28-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հավելեց, որ միայն կրթական համակարգում կպահպանվեն սահմանափակումները։

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը կարծում է, որ տարբեր ոլորտներում քայլ առ քայլ, աստիճանաբար գործունեությունը սկսելը դրական մոտեցում է։

«Որքան շատ մնանք տանը, միևնույն է, դուրս գալուց հետո կարող ենք վարակվել վիրուսով։ Սահմանափակումներն ուղղված են այն բանին, որպեսզի առողջապահական համակարգը ծանր հարվածներ չստանա, մեծ թվով հիվանդներ չլինեն։ Այն սահմանափակումները, որոնք գործել են մինչ օրս, իրենց արդարացրել են։ Իսկ հիվանդացության դեպքերն այն արձանագրված դեպքերն են, որոնք մենք թեստավորված հայտնաբերել ենք։ Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա ամբողջ աշխարհում կա ոչ ճշգրիտ վիճակագրություն։ Դա չի վերաբերում վիրուսով վարակվածության իրական չափորոշիչներին։ Դրանք ավելի շատ են։ Իսկ հայտնաբերվածներն ուղղակի ամեն երկրի հնարավորություններին և ցուցումներին համապատասխան հայտնաբերվածներն են։ Բայց կարելի է ասել, որ վարակվածության աստիճանը շատ բարձր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արարատ Մկրտչյանը։

Առողջապահության նախկին նախարարն այն կարծիքին է, որ առողջությունն ապագայում պահպանելու նպատակով պետք է սկսի գործել տնտեսությունը։

«Չաշխատելու դեպքում մենք առողջության հետ կապված խնդիրներ ենք ունենալու նաև վաղը։ Սահմանափակումները եղել են համակշռված, համակշռվել են բնակչության առողջությունն ու տնտեսական աստիճանական աշխատանքը։ Եթե դիտարկենք աշխարհում մահաբերության միջին ցուցանիշը, ապա այն ամբողջ աշխարհում կազմում է 27,2՝ մեկ միլիոն բնակչի հաշվով։ Մեր երկրում այդ ցուցանիշը մեկ միլիոն բնակչի հաշվով կազմում է 10։ Այսինքն՝ մոտ 2,8 չափով մեր երկրում մահաբերության ցուցանիշը ցածր է»,- նշեց մեր զրուցակիցը։

Ըստ Արարատ Մկրտչյանի՝ բարդ խնդիր է, թե որ ոլորտները պետք է սկսեն գործել։ Նախկին նախարարը մտահոգություններ ունի հանրային սննդի ոլորտի վերագործարկման հարցում։

«Կարծում եմ, որ հանրային սննդի ոլորտը հնարավորինս պետք է ուշ վերագործարկել։ Մենք մարդկանց ասում ենք, որ նստեն տանը, բայց եթե սրճարանները սկսեն ամբողջ թափով գործել, ապա առողջապահության նախարարությունը պետք է նորմատիվներ մշակի։ Սեղանները պետք է ավելի հեռու դրվեն միմյանցից, ավելի քիչ մարդիկ պետք է այցելեն։ Միևնույն է, հանրային սննդի ոլորտում շատ դժվար է հակահամաճարակային միջոցառումներ իրագործելը։ Ինձ թվում է, որ հանրային սննդի ոլորտը պետք է վերագործարկվի ամենավերջում»,- ասաց Արարատ Մկրտչյանը։

Մեր դիտարկմանը, թե վերջին տվյալները ցույց են տալիս, որ կորոնավիրուսով ավելի երիտասարդ տարիքի մարդիկ են մահանում, նախկին նախարարն արձագանքեց․ «Մինչև 70 տարեկանների մահվան երեք կամ չորս դեպք է արձանագրվել, այն էլ՝ զուգորդող հիվանդությունների պատճառով։

Այս հիվանդությունը վրա է հասնում քրոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց։ Ռուսաստանում այդ ցուցանիշն ավելի բարձր է, գրեթե հիսուն տոկոսը մահանում են ավելի երիտասարդ տարիքում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում