Tuesday, 14 07 2026
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով

«Իշխանությունից պահանջում ենք կատարել իր պարտականությունները»․ հայտարարություն

Համատեղ հայտարարություն․

«Գործող իշխանությունը ոչ թե ձգտում է հաղթահարել երկրում առկա համակարգային ճգնաժամը, այլ էլ ավելի է խորացնում այն և ժողովրդի, պետության ու տնտեսության շահերը պաշտպանելու փոխարեն վերածվել է օտար գաղութային կապիտալի և տեղական օլիգարխիայի շահերի փաստաբանի:

Մենք մերժում ենք գործող իշխանության կառավարման տրամաբանությունը, որի պարագայում.

  1. պետության ղեկավարը հավաստիացնում է, թե արտակարգ դրության ժամանակ կոմունալ ծառայությունների դիմաց չվճարելու պատճառով անջատումներ չեն լինելու, սակայն կարճ ժամանակ անց անօգնական ձախողակի նման արդարացնում է մեր բնակչության հանդեպ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի գիշատչական վերաբերմունքը, հիմնավորելով, որ ուրիշ տարբերակ չկա և քաղաքացին պարտավոր է վճարել, հակառակ դեպքում կարող ենք ընդհանրապես զրկվել հոսանքից ու գազից,
  2. արտակարգ դրության պատճառով դադարեցվում է տնտեսության հիմնական մասի գործունեությունը և ինքնաբերաբար առաջանում է «ֆորս մաժոր» իրավիճակ, սակայն որոշ ժամանակ անց՝ ի շահ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի, իշխանությունն արդեն անտեսում է այն հանգամանքը, որ պահպանվում է նույն արտակարգ դրությունը ու տնտեսությունը շարունակում է չաշխատել և հայտարարում է, թե այլևս «ֆորս մաժոր» չէ, ինչի հիման վրա եզրակացնում է, որ աշխատանք ու եկամտի աղբյուր չունեցող բնակիչները պարտավոր են կատարել կոմունալ վճարումները, հակառակ պարագայում կանջատվի նրանց բնակարանների հոսանքը և գազը,
  3. առանց գազի և հոսանքի մնացած քաղաքացիների բողոքը լռեցվում է նախորդ ռեժիմից ժառանգած ոստիկանության ենիչերիական մեթոդներով:

Մենք արձանագրում ենք, որ գործող իշխանությունը, լինելով պետության գործառույթների ապահովման պատասխանատուն, հրաժարվում է ապահովել դրանց շատ կարևոր մասը, որոնք վերաբերվում են բնակչության կյանքի ու առողջության և պետության ու տնտեսության էներգետիկ անվտանգությանը՝ դրա փոխարեն սպասարկելով օտար գաղութային կապիտալի շահերը:

Այն պայմաններում, երբ համաճարակի դեմ պայքարի ու դրա հետևանքների հաղթահարման նպատակով պետությունը միջազգային կառույցներից և դոնոր երկրներից ստացել է ավելի քան 500 մլն եվրո գումարի չափով օգնություն, նման գործելակերպն առավել քան դատապարտելի է:

Ինչ վերաբերվում է մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ համաճարակի պայմաններում ռուսական պետական և մերձպետական կապիտալի գիշատչական գործելակերպին, ապա այն միանշանակ կերպով պետք է որակել որպես էներգետիկ լծակների չարաշահմամբ իրականացվող տնտեսական ահաբեկչություն, որին անհրաժեշտ է հակադարձել համարժեք գործողություններով:

Վերը նշվածի հաշվառմամբ գործող իշխանությունից պահանջում ենք կատարել բնակչության կյանքն ու առողջությունը և պետության ու տնտեսության էներգետիկ անվտանգությունն ապահովելու իր պարտականությունները և այդ նպատակով.

  1. հնարավոր մասով չեղարկել, փոխհատուցել կամ առնվազն հետաձգել կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները,
  2. քայլեր ձեռնարկել դրանց գերուռճացված սակագները վերանայելու ուղղությամբ,
  3. վերանայել Ռուսաստանի կամ ռուսական կապիտալի ներկայացուցիչների հետ նախկին ապօրինի ռեժիմների կնքած գազի մատակարարման և ռազմավարական ենթակառույցների ու օբյեկտների հանձնման վերաբերյալ պայմանագրերը,
  4. դիվերսիֆիկացնել Հայաստան ներմուծվող գազի մատակարարումը և այդ նպատակով բանակցություններ սկսել Իրանի հետ:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
«Սասնա Ծռեր» համահայկական շարժում
Ալբերտ Բաղդասարյան
Արա Պապյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում