Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Իշխանությունը պետք է հասկանա, որ սա Հայաստանի համար ոչ մի տեղ չտանող ճանապարհ է

Ապրիլի 23-ը համարվում է թավշյա հեղափոխության կուլմինացիայի օրը: 2018 թվականի այս օրը՝ ապրիլի 23-ին, վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, ինչն անկյունաքարային դարձավ թավշյա հեղափոխության հաղթանակի համար։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Գոռ Մադոյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

«Ինձ համար հեղափոխության սկիզբը ապրիլի 16-ն էր, ավարտը դեկտեմբերի 9-ը, երբ տեղի ունեցան արտահերթ ընտրությունները: Դա բավական երկար պրոցես էր: Բայց փաստացի Սերժ Սարգսյանը իշխանությունը կորցրեց ապրիլի 23-ին, և դրան հաջորդող օրերը ցույց տվեցին, որ իշխանությունն այլևս ՀՀԿ-ին չի պատկանում, այլ ժողովրդին: Ըստ էության՝ ժողովուրդը և Նիկոլ Փաշինյանն էին որոշումներ կայացնում: Տասնամյակներ տևած կոռումպացված իշխանությունն այլևս չուներ իշխանություն, չէր տիրապետում իրավիճակին»,- նշեց Դանիել Իոաննիսյանը:

Գոռ Մադոյանի դիտարկմամբ՝ հեղափոխական գործընթացները սկսվեցին երկու տարի առաջ, և ամենահեշտ գործն ավտոկրատին տուն ուղարկելն էր, դժվար գործողությունները սկսվում են դրանից հետո, երբ պետք է պայքարել ինստիտուտների դեմ, որոնք պետությունը վերցրել էին իրենց ձեռքը և դեռ դիմադրում են: «Հեղափոխությունը չի ավարտվել: Վարչապետը երբ որ խոսում էր սահմանադրական հանրաքվեի մասին, ինչպես նաև այն մասին, որ համակարգը դիմադրում է, ըստ էության՝ խոսում էր հեղափոխության շարունակականության մասին… Դասական առումով հեղափոխությունը տևում է հինգ տարի, կարծում եմ՝ դեռ հեղափոխության ընթացքի մեջ ենք»,- նշեց վերլուծաբանը:

Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ համամիտ է՝ հեղափոխությունը չի ավարտվել: «Եկավ մի պահ, երբ պետության զավթումը դադարեցվեց… Պետության զավթման կանխարգելման համար բարձր լեգիտիմություն ունեցող Ազգային ժողովը պետք է գնահատական տա անցյալին, թե ինչպես է զավթվել պետությունը և ինչպես է այդ զավթումն արտահայտվել»:

Նիկոլայ Բաղդասարյանը հավելեց, որ նախկին քաղաքական համակարգին, իհարկե, պետք է տրվի քաղաքական գնահատկան. «Եղել են դրվագներ, երբ ԱԺ նախագահը տվել է գնահատականներ, բայց համամիտ եմ, որ գնահատականները պետք է հնչեն հայտարարության տեսքով… Սակայն հարց է առաջանում, դա պետք է լինի ռեվոլյուցիո՞ն, թե՞ էվոլյուցիոն ճանապարհով: Կարծում եմ՝ պետք է լինի էվոլյուցիոն ճանապարհով, հնարավոր չէ կտրուկ քայլերով փոխել մարդկանց մտածողությունը…»:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությանն այն մասին, թե բանկցային սեղանին դրված է մի փաստաթուղթ, որը Արցախյան հարցի կարգավորման «փուլային տարբերակն» է, Նիկոլայ Բաղդասարյանն ընդգծեց, որ Լավրովի հայտարարությունը Սերժ Սարգսյանի սխալ արտաքին քաղաքականության հետևանքն է: «Նոր իշխանության ճիշտ քաղաքականության արդյունքում մեր երկրի կշիռը բարձրացավ արտաքին հարթակներում»,- նշեց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում