Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Եթե ընտրելու լինեի պատերազմ, թե կորոնավիրուս, միանշանակ կընտրեի կորոնավիրուս․ Նարինե Գրիգորյան

«Մշակույթը հարցեր է բարձրացնում մարդու մեջ, և մարդը սկսում է ձևավորվել նորովի… Արվեստը կարողանում է թև տալ, մղել ավելի լավին ձգտելու: Արվեստը սատանայից դեպի Աստված տանող ճանապարհն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց դերասանուհի, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:

Ինչպե՞ս կփոխվի հասարակությունը կորոնավիրուսից հետո: Նարինե Գրիգորյանի խոսքով՝ մարդիկ կկարոտեն իրար և կսկսեն ավելի շատ գնահատել անմիջական շփումը. «Մարդիկ չպետք է ընկճվեն, այլ պետք է սկսեն վերանայել իրենց ապրելակերպը, այն ռիթմը, որով ապրում էինք՝ 21-րդ դարն էր ստիպում՝ չէինք զգում կյանքը, բնությունը. գուցե սա իսկապես վերանայելու, վերագնահատելու և բնության հետ կապը վերահաստատելու հրաշալի հնարավորություն է»:

Կորոնավիրուսը հարվածում է ոչ միայն մարդկանց, այլ նաև պետություններին՝ վնաս հասցնելով հատկապես թույլ օրգանիզմներին. ինչպե՞ս է դիմակայում մեր հասարակությունն այս փորձությանը: Ի պատասխան այս հարցի՝ Նարինե Գրիգորյանը նշեց. «Ինձ դուր է գալիս հոգու ընդլայնումը, երբ հասկանում ես, որ ինչ տեղի է ունենում մոլորակում, կապված է քեզ հետ և դու պատասխանատու ես… Մեր ժողովուրդը ավելի հեշտ է տանում ինքնամեկուսացումը, ուրախանում եմ, որ փոխադարձ օգնության պատրաստակամություն կա: Մեր ժողովուրդը տեսել է Ցեղասպանություն, պատերազմներ, արդեն անցել է դժվարություններով, գիտի՝ ինչ անել… Եթե ընտրելու լինեի՝ պատերազմ, թե կորոնավիրուս, միանշանակ կընտրեի կորոնավիրուս… Մեր գենի մեջ կա միասնականությունը: Ծանր պատմություն ապրած ազգերն արդեն իմունիտետ ունեն… Կարևոր է, որ մարդը վերագտնի այս երկիր մոլորակի վրա իր գոյության ամենակարևոր իմաստը՝ դառնալ ավելի լավը, գնալ դեպի Սերը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում