Monday, 27 07 2026
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ

Հենրիխը, Յուրան և Արասը. Մեր 54 միլիոնանոց եռյակն այսօր…

Հեղինակավոր Transfermarkt պարբերականը հրապարակել է 2004 թվականից ի վեր հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստների լավագույն տասնյակը։ Մասնավորապես հաշվի է առնվել այս ընթացքում ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի ամենաբարձր ցուցանիշները։

Եվ այսպես, առաջին հորիզոնականում է մեր ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Վերջինիս տրանսֆերային գինն ամենաբարձրը եղել է 2016 թվականի մարտի 1-ին, երբ մեր կիսապաշտպանը հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Այդ ժամանակ Transfermarkt-ը 31-ամյա Մխիթարյանի տրանսֆերային գինը գնահատում էր 37 միլիոն եվրո: Երկրորդ տեղում է Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, որի տրանսֆերային արժեքը 2014-ի մարտի 3-ին կազմել է 10 միլիոն եվրո: Լավագույն եռյակը եզրափակում է «Սպարտակում» Մովսիսյանի նախկին ակումբակից, այժմ Երևանի «Փյունիկում» հանդես եկող Արաս Օզբիլիսը: 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային գինը 2014-ի մարտի 3-ին 7 միլիոն եվրո էր: Հիմա վստահաբար կարող ենք ասել, որ Հենրիխ-Յուրա-Արաս եռյակը ամենաթանկն է եղել Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ։ Եթե գումարենք նրանց առավելագույն տրանսֆերային արժեքները, ապա կստացվի, որ ժամանակին Հայաստանի ազգային հավաքականն ունեցել է 54 միլիոնանոց եռյակ, իսկ այսօր…

Համեմատության համար նշենք, որ նույն պարբերականն այսօր Մխիթարյանի տրանսֆերը գնահատում է 20 միլիոն եվրո։ Արաս Օզբիլիսի տրանսֆերային արժեքն էլ ընդամենը 300 հազար եվրո է։ Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ապա նրա տրանսֆերային արժեքը գնահատված է 400 հազար եվրոյով։ Նշենք, որ Մովսիսյանը տևական ժամանակ խաղադաշտ դուրս չի եկել և նույնիսկ չունի ակումբ։

Ինչևէ, 4-րդ հորիզոնականում գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն է։ Այս տարվա մարտին նրա տրանսֆերային գինը գնահատվել է 5 միլիոն եվրո։ Լավագույն հնգյակը եզրափակում է Արտավազդ Քարամյանը։ 2009 թվականի հունիսին ռումինական «Տիմիշոարա» ակումբում նրա տրանսֆերը գնահատվել է 3.3 միլիոն եվրո։ Մարկոս Պիզելիի տրանսֆերային արժեքի ամենաբարձր ցուցանիշը՝ 3 միլիոն եվրո, գրանցվել է 2013 թվականի հունիսին, երբ նա ելույթ էր ունենում Կրասնոդարի «Կուբանում»։

Տասնյակում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականում ելույթ ունեցած մեկ այլ օտարերկրացի ֆուտբոլիստ։ Մասնավորապես, կամերունցի դարպասապահ Էդել Ապուլա Էդիմա Բետեի տրանսֆերային արժեքը 2010 թվականի դեկտեմբերին կազմել է 2.7 միլիոն եվրո։ Այդ ժամանակ Բետեն հանդես էր գալիս ՊՍԺ-ում։ 8-րդ հորիզոնականում վերջերս Հայաստանի ազգային հավաքականում խաղալու պատրաստակամություն հայտնած դարպասապահ Դավիթ Յուրչենկոն է։ 2015 թվականին «Ուֆա» ակումբում խաղալու ժամանակ նրա տրանսֆերային արժեքը կազմել է 2 միլիոն եվրո։ 9-10-րդ հորիզոնականները կիսում են մեր հավաքականի երբեմնի լավագույն խաղացողներից մեկը՝ Արթուր Պետրոսյանը և Տիգրան Բարսեղյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը 2019 թվականի դեկտեմբերին եղել է 1.5 միլիոն եվրո։ Այդ ժամանակ Բարսեղյանը խաղում էր ղազախական «Կայսարում»։ Այսօր Բարսեղյանը ղազախական մեկ այլ ակումբի՝ «Աստանայի» ֆուտբոլիստ է։ 2004 թվականին 1.5 միլիոն եվրո է կազմել նաև Արթուր Պետրոսյանի տրանսֆերը, երբ նա ելույթ էր ունենում շվեյցարական «Ցյուրիխում»։

Նշենք, որ մինչև կորոնավիրուսի համավարակի բռնկումը Հայաստանի ազգային հավաքականն ուներ 5 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը մեկ միլիոն և ավելի էր գնահատված։ Այսօր ունենք բոլորովին այլ պատկեր։ Եվ այսպես, Մխիթարյանից հետո հայաստանցի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստի՝ Սարգիս Ադամյանի տրանսֆերը նվազել է մեկ միլիոն եվրոյով և այժմ 4 միլիոն եվրո է։ Նշենք, որ Սարգիս Ադամյանը նախքան կորոնավիրուսի տարածումը ծանր վնասվածք էր ստացել և զրկվել մինչև մրցաշրջանի ավարտը խաղադաշտ դուրս գալու հնարավորությունից։ Այնուամենայնիվ, չի բացառվում, որ մրցաշրջանի վերսկսման ժամանակ Ադամյանն ապաքինված լինի և օգնի իր թիմին։

300 հազար եվրոյով նվազել է Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը և հիմա կազմում 1.2 միլիոն եվրո։ «Ուրալում» հանդես եկող մեր հավաքականի պաշտպանական գծի առաջատար Վարազդատ Հարոյանի տրանսֆերն էլ նվազել է 250 հազար եվրոյով և կազմում է 950 հազար եվրո։ Ինչպես Ադամյանը, Հարոյանը ևս այժմ լուրջ վնասվածք ունի և պատրաստվում է վիրահատության։ Ամենաթանկ հայաստանցի ֆուտբոլիստների լավագույն հնգյակում գտնվող ղազախական մեկ այլ ակումբի՝ «Կայրաթի» ներկայացուցիչ Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքն էլ նվազել է 200 հազար եվրոյով և հիմա 800 հազար եվրո է։

Այս պահին Հայաստանը՝ ի դեմս Հենրիխ Մխիթարյանի, Սարգիս Ադամյանի և Տիգրան Բարսեղյանի, ունի ընդամենը երեք ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում է մեկ միլիոն եվրոն։ Ընդհանուր առմամբ, եթե մեկ ամիս առաջ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում էր 35 միլիոն եվրո, ապա հիմա այդ թիվը նվազել է՝ հասնելով 28.3-ի։

Նշենք, սակայն, որ պանդեմիայի հետևանքով անկում են ապրել գրեթե բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում