ԱԺ ապրիլյան ռազմական գործողությունները քննող հանձնաժողովը անհրաժեշտություն չի տեսնում վարչապետին կանչել հանձնաժողով հարցաքննության, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Մենք անհրաժեշտություն չենք տեսել, որ պետք է կանչել Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ չի եղել իշխանության կրող և որևէ պատասխանատվություն չի կրում կայացրած որոշումների համար», – ասաց նա։









































