Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Կաթողիկոսը Տեր-Պետրոսյանից հետո. ինչ է հիշեցնում ակնարկը

Հայկական համացանցում աշխուժորեն քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիրքորոշումը, որ արտահայտվել էր ի պատասխան լրատվամիջոցներից մեկի հարցի: Գարեգին Երկրորդը անհրաժեշտ էր համարել համաճարակի պայմաններում ապահովել երկրորդ նախագահին առողջական ռիսկերից, այդ թվում խափանման միջոցը փոխելու միջոցով: Ավելորդ է ասել, թե դա ինչ սուր արձագանքներ է առաջացրել սոցցանցային տիրույթում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը արձագանքելով Կաթողիկոսին ասել է, որ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների և հույսերի վերաբերյալ: Դա գործնականում նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական առումով մերժում է Գարեգին Երկրորդի «միջնորդությունը»:

Հատկանշական և ուշադրության արժանի է թերևս այն, որ Կաթողիկոսի այդ փաստացի հրապարակային միջնորդությունը հաջորդում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածին, որտեղ նա Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում էր ներքին հրադադար: Ռոբերտ Քոչարյանի համակիրներն էլ կոշտ թիրախավորման ենթարկեցին Տեր-Պետրոսյանին, որ առաջարկելով հրադադարի, որևէ բան չէր ասել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ: Այդ «բացը» փաստորեն լրացրեց Կաթողիկոսը, ըստ ամենայնի Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, որովհետև հակառակ դեպքում Վեհափառը իր դիրքորոշումն ու գնահատականը կհայտներ ոչ թե մամուլի հարցին պատասխանի, այլ հատուկ հայտարարության տեսքով: Առավել ևս, որ առկա իրավիճակը տալիս է դրա առիթը:

Տեր-Պետրոսյանի հոդվածից հետո Գարեգին Երկրորդի խոսքը հիշեցնում է 12-ամյա վաղեմության դրամատիկ իրադրությունը, իհարկե ոչ թե համաճարակի, այլ հետընտրական բողոքի առիթով: Մարտի 1-ին խաղաղ ցույցի հանդեպ ոստիկանության ուժի կիրառումից և իրադրության լարումից հետո դարձյալ եղել էր Գարեգին Երկրորդի միջնորդությունը: Նա գնացել էր Տեր-Պետրոսյանի տուն, սակայն Տեր-Պետրոսյանը մերժել էր ընդունել նրան, ասելով, որ Կաթողիկոսը պետք է ասելիք ունենա Ռոբերտ Քոչարյանին, ոչ թե իրեն: Գարեգին Երկրորդը առաջին նախագահի տուն էր գնացել Ռոբերտ Քոչարյանից համաձայնություն հայցելուց հետո, ինչպես հետո հաստատեց Ռոբերտ Քոչարյանը, ասելով իհարկե, թե տվել է համաձայնություն Կաթողիկոսին, սակայն հույս չունենալով, թե նրա միջնորդությունն ունի հեռանար: Իսկ ի՞նչ հեռանկարի հույս կարող էր լինել ներկայումս Գարեգին Երկրորդի հայտարարության առնչությամբ:

Միթե՞ դժվար է պատկերացնել, որ  այդօրինակ միջնորդության առնվազն ձևաչափի տարբերակը արդեն իսկ աշխատելու է հակառակ իմաստով: Ըստ երևույթին դժվար չէ, և միջնորդությունը չունի անմիջական ակնկալվող ազդեցության նպատակ կամ հույս: Ըստ ամենայնի, Ռոբերտ Քոչարյանը Տեր-Պետրոսյանի հոդվածից հետո որևէ կերպ ակնարկում է 12-ամյա վաղեմության անցուդարձից ինչ-որ բան, ներգրավելով Գարեգին Երկրորդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում