Tuesday, 14 07 2026
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Նիկոլ Փաշինյանի տակ երկու ռումբ է դրված. վարչապետի նախկին խորհրդական

«Ես խնդիրների մասին հիմա չէ, որ խոսում եմ. այդ մասին բարձրաձայնել եմ դեռևս 2013թ-ին, երբ «Արմավիա» ընկերությունը հայտարարեց իր սնանկության մասին: Իմ հետազոտությունների ոլորտում անձինք չեն, ես խոսում եմ համակարգում առկա խնդիրների, դրանց պատճառների մասին և քայլեր եմ առաջարկում, թե ինչպես հաղթահարել խնդիրները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Օրերս նա իր ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ զբաղեցրած պաշտոնից հրաժարվել է «քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումների պատճառով»: Մեզ զրուցակիցը պարզաբանեց, որ իր կարծիքով քաղավիացիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունք է ցուցաբերվել՝ սկսած 90-ականներից. «Դա եղել է Լ. Տեր-Պետրոսյանի օրոք և շարունակվել հաջորդ երկու նախագահների կառավարության օրոք, և այդ վերաբերմունքը վերջին երկու տարվա ընթացքում գլոբալ փոփոխություններ չի կրել, ինչը և իմ հրաժարականի գլխավոր առիթը հանդիսացավ»:

Հակոբ Ճաղարյանի դիտարկմամբ՝ Հայաստանի ավիացիոն իշխանությունները իրենց պարտականությունները չեն կատարել: «Ես իմ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում իմ խորհուրդները զեկուցագրերի տեսքով ներկայացրել եմ վարչապետին: Իմ նպատակը եղել է խնդիրների բարձրաձայնումը՝ ելնելով հանրային շահերից և պետական օգուտներից: Իմ մտահոգությունը ոչ թե անձանցով է պայմանավորված, այլ միայն և միայն համակարգի հանդեպ իմ վերաբերմունքով»:

Հակոբ Ճաղարյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վերաբերյալ ամենադիպուկ գնահատականը տվել է ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը. «Զեկույցում զետեղված են բոլոր թերությունները, որոնք ցանկացած երկրի ավիացիոն իշխանություններ պարտավոր էին կատարելու և չեն կատարել: Ես չեմ հեռանա պրոֆեսիոնալ աուդիտորների կարծիքից: Ընդ որում՝ այդ թերությունների մասին ես առաջարկություններ եմ արել… ՀՀ ավիացիոն իշխանությունների վարկանիշը տանում է դեպի եվրոպական սև ցուցակ»:

«Քաղավիացիան տնտեսության կարևոր ոլորտներից է, Հայաստանի համար զարգացած, մրցակցային ավիացիոն շուկա ունենալը հրամայական է»,- նշեց վարչապետի նախկին խորհրդականը: Նա նաև ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանի տակ երկու «ռումբ» է դրված՝ առաջինը խտրական մոտեցումներն են, երկրորդը՝ ավիացիոն իշխանությունների՝ միջազգային օրենքներին ոչ համապատասխան կառավարումն է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում