Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

«Կհանդիպենք  դատարանում». Ինչու է պաշտպանության փոխնախարարը դատի է տվել փաստաբանին

Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը դատի է տվել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին: Պատճառը վերջինիս ֆեյսբուքյան գրառումն է:

«Ես մամուլից եմ իմացել, որ Մակար Ղամբարյանն ինձ դատի է տվել ու ինձանից պատիվ և արժանապատվություն է պահանջում: Ունենք պաշտպանության ընդամենը երկու փոխնախարար՝ Գաբրիել  Բալայանը, ով  բանակում չի ծառայել և Մակար Ղամբարյանը,  ով նախկինում բանկում է աշխատել, ուստի կասկածում եմ, որ այս հրամանատարական կազմով բանակի խնդիրները կլուծվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց  Ալեքսանդր Սիրունյանը և միևնույն ժամանակ հավելեց.

«Ես, անկեղծ ասած, հստակ չեմ հիշում, բայց կարծես թե ինչ-որ ֆեյսբուքյան ստատուս եմ գրել անցյալ տարի աշնանը, որի մեջ ասել եմ, թե Մակար Ղամբարյանն  իրավախախտ է. այո׳, ես իրականում չեմ կարող թաքցնել, որ նա իրավախախտ է, որովհետև, երբ որ բանակին  հրացան է նվեր տալիս ռուսական կազմակերպությունը և դա բանակի անունով գրանցվելու փոխարեն գրանցվում է Մակար Ղամբարյանի անունով, ապա ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրավունք ունեմ առնվազն իմ ֆեյսբուքյան անձնական էջում դրա մասին կարծիք արտահայտելու՝ անկախ այն հանգամանքից, թե իմ կարծիքն ում դուր կգա, ում՝ ոչ, դա իմ խնդիրը չէ, հետևաբար ենթադրում եմ, որ ինձ դատի տալու թեման մոտավորապես սա է, բայց, թե կոնկրետ ո՞ր փաստով են դատի տվել՝ դեռ չգիտեմ»:

Փաստաբանը շեշտեց, որ սա որևէ կերպ չի կարող սահմանափակել իր ազատ խոսքի իրավունքը կամ խոչընդոտել իր հրապարակային գործունեությանը:

«Այսպիսի բաներ ես շատ-շատ եմ տեսել՝ ո׳չ առաջին անգամ է, ո׳չ էլ վերջին, բայց սա ինձ ոչ մի կերպ չի կարող կաշկանդել. այս համատեքստում ես պարզապես մի բան կցանկանայի նկատեինք՝ մեր հասարակությունը չափանզանց շատ է սևեռված «Ֆեյսբուք»-ի վրա, նրանց ուղղակի կլանել է «Ֆեյսբուք»-ը, բայց պետք չէ այդքան ուշադրություն դարձնել դրան, այն  ընդամենը սոցիալական հարթակ է և կարելի է ինչ-որ տեղ ասել նաև մարդու անձնական բլոկնոտը, ինչի՞ համար ես կարդում ուրիշի բլոկնոտը, որ մի հատ էլ նեղանում ես ու դատի  տալիս, դատարանը ծանրաբեռնում»,-հեգնեց Սիրունյանն ու շարունակեց.

«Իհարկե, նրանց  գործն է, ես ոչ մի բանից չեմ նեղվում և իրենց ասում եմ՝ կհանդիպենք դատարանում»:

Հարցին, եթե ֆեյսբուքյան գրառումը կատարվել է նախորդ տարի, ապա ինչո՞ւ է  պաշտպանության փոխնախարարն որոշել մեկ տարի հետո միայն դատական հայց  ներկայացնել Ձեր դեմ, փաստաբանը պատասխանեց.

«Քանի որ իմ իմանալով՝ անցյալ շաբաթավերջին հարուցվեց քրեական գործ՝ փոխնախարարի կողմից  բանակին հանձնված հրացանը  յուրացնելու փաստով, որի մասին մենք շատ էինք բարձրաձայնում, ապա  կարծում եմ, որ իմ դեմ ուղղված այս աշխատելաոճը սրա հետ է կապված, բայց կրկնում եմ, որ այսքան ժամանակ ինձ որևէ բան չի կաշկանդել ու չի կաշկանդելու ու ես շարունակելու եմ իմ այդ թվում նաև հասարակական  գործունեությունը: Ավելին, եթե այդ ամենը խթանելու է ՊՆ ղեկավարության  այս կարգի  վարքագիծը, ապա ասեմ նաև, որ երկու օր առաջ հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պաշտպանության նախարարի կողմից կեղծիք և պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելու մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում