Thursday, 23 07 2026
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար

ԵՄ դեսպանները Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը տհաճ հարցեր են հնչեցրել. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ փետրվարի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրամիության դեսպանների հետ։ Հանդիպման նպատակը սահմանադրական փոփոխությունները ԵՄ դեսպանների հավանությանն արժանացնելն է եղել։
Մնացականյանը փորձել է տարբեր հիմնավորումներով ապացուցել, որ ամեն ինչ ըստ օրենքի է արվում։

Հանդիպման ժամանակ իշխանությունների համար տհաճ հարցեր են հնչել։ Հատկապես կարևորվել է այն հարցը, թե ինչո՞ւ ողջ այս գործընթացը չի իրականացվում Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացության առկայությամբ, և ինչո՞ւ է առաջին անգամ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենում՝ առանց Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվության։

Իհարկե, Մնացականյանի պատճառաբանություններն ու հիմնավորումները ԵՄ ներկա դեսպաններին չեն համոզել, նրանցից յուրաքանչյուրը հետևում է ողջ գործընթացին, սակայն այս ամենի մեջ այլ վտանգ կա։ Եթե անգամ միջազգային կառույցներն այժմ շատ կտրուկ չարձագանքեն այս ամենաթողությանը, որն այժմ կատարվում է Սահմանադրության շուրջ Հայաստանում, ապա գերտերությունները փորձելու են Նիկոլ Փաշինյանի այս հակասահմանադրական քայլերը կապիտալիցազնել Հայաստանի առջև միջազգային օրակարգում, հատկապես Արցախյան բանակցությունների շուրջ դնելով ավելի մեծ կոմպրոմիսների հարցը։

Սա նշանակում է, որ ըստ էության հիմա՝ այս փուլում, իշխանությունների հանդեպ նրանք շատ կոշտ միջոցառումներ, հայտարարություններ չեն իրևականացնի՝ մտքում պահելով այս ամենը, սակայն Ղարաբաղի բանակցությունների ժամանակ կհիշեցնեն, որ նման ոչ լեգիտիմ գորոծղություններ են իրականացվել։

Սա, ըստ էության, այն գործիքն է, որը երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի դեմ, և Ադրբեջանից մշտապես կորզվել են, այսպես ասած, համաձայնություննենր, կոնսենսուսներ և այլն։ Եվ ահա, վտանգ կա, որ այս կռվանը կօգտագործվի նաև Հայաստանի դեմ երկրի համար չափազանց կարևոր որևէ խնդրի դեպքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում