ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քոչարյանի, Սերժի քսանամյա պաշտոնավարումը հնարավոր է դարձել բոլորիս պատճառով և թողտվությամբ, ավելի շատ նրաց, ովքեր ուղղակի սատարել են այս երկուսին 1998-ին, 2003-ին, 2004, 2007-ին, 2008-ին, 2012-ին 2013-ին, 2016-ին և 2017-ին:
Բայց ամենամեղավորներն ու պատասխանատուները նրանց իշխանավարման ողջ ժամանակաշրջանի ընդդիմություններն են, որոնց հանցավոր գործունեությունն ու անգործությունը հնարավոր դարձրին այս երկուսին մեր երկրի հետ վարվել ինչպես հրոսակներն ու նվաճողները կվարվեին օտար երկրի հետ:
https://www.facebook.com/babajanyana/posts/2951352794895428?__tn__=-R









































