Thursday, 23 07 2026
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին

Արտակ Քամալյանը գյուղոլորտի պատասխանատուների հետ ամփոփել է ընթացիկ ծրագրերի արդյունքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ստորաբաժանումների ղեկավարների հետ`գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացիկ արդյունքներն ամփոփելու և 2020 թվականին նախատեսվող նոր նախաձեռնությունները քննարկելու նպատակով:

Հանդիպման սկզբում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը համառոտ անդրադարձել է 2019 թվականին մեկնարկած պետական օժանդակության ծրագրերին, որոնք միտված են ապահովել գյուղատնտեսական գործունեության բարձր արդյունավետություն և խթանել ագրարային ոլորտի հետագա զարգացումը: Նոր նախաձեռնությունների թվում փոխնախարարը հատկապես կարևորել է 2019-2023թթ. ոչ խարաբուծության և այծաբուծության զարգացման, 2019-2024թթ. տավարաբուծության զարգացման, փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման, փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրերը:

Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությանը և գործողությունների պլանին, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացիկ աշխատանքներին: Իր խոսքում նախարարի տեղակալը մատնանշել է նաև գործող մի շարք ծրագրերում իրականացված փոփոխությունները, որոնք կնպաստեն այդ ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

Նախարարության կողմից մշակված և առաջիկայում նախատեսվող ծրագրերի թվում Ա․ Քամալյանը, մասնավորապես, նշել է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագիրը, որն ուղղված է հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի ստեղծմանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը, կայուն հակաանասնահամաճարակային իրավիճակի, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ապահովմանը:

Ընդգծելով թիմային աշխատանքի կարևորությունը` փոխնախարարը վստահություն է հայտնել, որ նախարարության ստորաբաժանումների համատեղ ջանքերով և համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի գյուղատնտեսության ոլորտում հասնել ավելի բարձր արդյունքների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում