Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Հատային մոտեցում. շարքային հանցագործից՝ շարքային ժուլիկ. ԲԴԽ-ն համաձայնեց ազատությունից զրկել Հոկտեմբերի 27-ի գործով դատավորին

Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու որոշում է կայացրել: Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ որոշվել է միջնորդությունները բավարարել, համաձայնություն տալ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն:

Նշենք, որ Սամվել Ուզունյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004-2016 թթ։ 2016 թվականի հուլիսի 19-ից նա աշխատում է որպես Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Ենթադրվում է, որ նա անցնում է ԱԱԾ-ի կողմից բացահայտած կաշառքի քրեական գործով: Նոյեմբերի 26-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք, բայց այդ պաշտոնատարների անունները չկային:Լրատվամիջոցներից մեկը հայտնել էր, որ այդ գործով անցնում է նաև հենց դատավոր Ուզունյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ հատային մոտեցում է ցուցաբերվում.«Չգիտեմ,թե ինչ ապացույցների վրա է ԲԴԽ-ն իր թույլատրությունը տվել, որ  քրեական գործ հարուցեն, բայց պետք է շատ ավելի համակարգային մոտեցում ցուցաբերվեր վեթինգի համար։ Անպայման չէ, որ դատավորը քրեական հանցագործություն կատարած լինի, այստեղ շատ կարևոր է, թե նրանք արդարադատության դեմ ինչպիսի գործողություններ են կատարել։ Հստակ չափանիշներ պետք է մշակվեր, վեթինգ իրականացվեր։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացված վճիռները պետք է անպայման վերլուծության ենթարկվեն ԲԴԽ-ի կողմից և այն բոլոր դեպքերում, երբ կա արդար դատաքննության իրավունքի խախտման դեպք՝ դրանից հիման վրա պետք է որոշում կայացվեր ու այդ դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցվեր ու նրանք առնվազն պետք է հեռացվեին դատական իշխանությունից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Սաքունցի՝ պետք է համակարգային մոտեցում, զտում իրականացվի.«Իրենք ընդամենը արձագանքում են հիմա, ԲԴԽ-ն քրեական գործ հարուցող մարմին չէ, ավելի շատ՝ դատական իշխանության հեղինակությունը, դատավորի նկատմամբ վստահությունը բարձրացնող մարմին է և այդ տրամաբանության շրջանակներում պետք է վերցներ բոլոր կարևոր ցուցանիշեները, որոնցից մեկը կարող է Եվրոպական դատարանի վճիռները հանդիսանալ և ըստ դրա՝ կարգապահական վարույթ հարուցեր, նման գործընթացի որոշում կայացվեր»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Սամվել Ուզունյանը նաև Հոկտեմբերի 27-ի գործով  «տխրահռչակ» դատավորն է։ Ի դեպ՝ այդ «տիտղոսը» հենց ինքն է իրեն տվել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  այս հանգամանքը հիշեցրեց Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի  ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանը և հավելեց.«Այն ժամանակ շարքային հանցագործ էր, հետո փաստորեն դարձավ շարքային գող, շարքային գրպան մտնող։ Ինքը Քոչարյանի կամակատարն էր՝ Մալաթիայի դատավորն էր, բերեցին դարձրեցին Կենտրոնի դատավոր, որ Հոկտեմբերի 27-ի գործն ինքը քննի, այսինքն պատրաստակամություն է հայտնել գնալ նման կեղծիքի։ Ուզունյանը Աղվան Հովսեփյանի մտերիմն էր, Ծաղկաձորում՝ «Վիարդոյի» սեփականատերն էր։ Կյանքում այդպես լինում է՝ շարքային հանցագործից դառնում ես շարքային ժուլիկ»։

Լյովա Եղիազարյանն ընդգծում է՝ նախկին հանցագործները քաղաքական ֆիգուրներ չեն եղել, նրանք շարքային ժուլիկներ ու գողեր են եղել.«Ոչ հայրենիք ունի, ոչ էլ մտածում է հայրենիքի մասին։ Անհայրենիք մարդիկ ուրիշ զբաղմունք չունեն։ Ես չար չեմ բնավորությամբ, բայց պնդում եմ՝ իրեն սա հասնում է, պետք է նստի»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում