Wednesday, 22 07 2026
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Խնամի Հովիկի՞, թե՞ թագավոր Ռոբի հետ

Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը երեկ զարմանալիորեն զերծ է մնացել երիտհանրապետականների գնահատականներից, ինչը վերջին շրջանում, այսպես ասած, ավանդույթ էր Քոչարյանի հարցազրույցներից հետո: Այս անգամ Քոչարյանին պատասխանել են ոչ թե երիտհանրապետականները կամ առաջինը պատասխանել են ոչ թե երիտհանրապետականները, այլ ոչ այլ ոք, քան ինքը՝ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որին Քոչարյանը համարել էր իր օրոք պաշտոնավարած լավ տարածքային կառավարման նախարար և փոխվարչապետ:

Եվ ահա, Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով Քոչարյանին իրեն տրված գնահատականի և բարեմաղթանքների համար, այնուհանդերձ իր պատասխան խոսքում այնքան էլ բարի չի գտնվել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ:

Նախ` Աբրահամյանը զարմանք է հայտնում սահմանադրական բարեփոխումների հետ կապված Քոչարյանի անհամաձայնության առնչությամբ, որը հայտարարում է, որ նման բարեփոխումների անհրաժեշտություն չկա, և հետո` ըստ էության մեղադրում է Քոչարյանին իր պլանների մասին ազնիվ և շիտակ չասելու համար` նշելով, որ Սերժ Սարգսյանն, ի տարբերություն շատերի, ազնիվ և շիտակ ասում է իր պլանների մասին:

Այլ խոսքով` Հովիկ Աբրահամյանն, ըստ էության, մերժում է իրեն ոչ հրապարակային, ներիշխանական ինտրիգների մեջ ներքաշելու արդեն երկրորդ փորձը` ըստ էության նախ մերժելով առաջին նախագահին, և այժմ էլ նույնն անելով երկրորդի հանդեպ: Մյուս կողմից էլ` Աբրահամյանը Քոչարյանին, ըստ էության, ակնարկում է, որ քանի դեռ ոչ մի բանի մասին նա հստակ չի հայտարարել, առնվազն Աբրահամյանից որևէ հստակ համաձայնություն ակնկալել չի կարող:

Սակայն ինքնին այն հանգամանքը, որ Հովիկ Աբրահամյանը նման օպերատիվ կերպով արձագանքում է և ՀԱԿ-ի հայտարարություններին, և Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ըստ էության վկայում է, որ Աբրահամյանը իրականում զգում է, որ վարչապետական պաշտոնն իր համար կարող է վերածվել մեծ ծուղակի, որի մեջ, ըստ որում, ինքը կհայտնվի ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի լարած ինտրիգների արդյունքում: Ըստ էության չի էլ բացառվում, որ հենց այս ինտրիգների հեռանկարները հաշվի առնելով էլ Սարգսյանը նշանակել է Աբրահամյանին` ակնկալելով, որ նրան, այսպես ասած, կգցեն հենց յուրայինները:

Եվ այս կապակցությամբ հետաքրքրական է Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան հարաբերակցությունը: Մնացել է, որ Աբրահամյանը մի պատասխան էլ Ծառուկյանին տա, թեև երևի թե այն բանից հետո, երբ վերջինս կհստակեցնի՝ խնամի Հովիկի՞ հետ է, թե՞ թագավոր Քոչարյանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում