Thursday, 23 07 2026
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին

Խիարը Դաշնակցության համար թարս բուսնեց, աղանդավորների նման ընկել եկեղեցու քարերն են պոկում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ  Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Դաշնակցության շարքերում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։ Ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել առաջիկայում։

-Որպես նախկին դաշնակցական ասեմ.Դաշնակցության մասին հումորով մի խոսք է տարածված. «դեմ ըլլալով կողմ են, կողմ ըլլալով դեմ են»։ Ժողովուրդն օդից վերցրած որևէ մեկին անուններ չի կպցնում, տարածել են, որովհետև  Դաշնակցությունը 100 տարուց ավել  ինչ որոշում կայացրել է ՝ հակասական է եղել։ Կարծես թե իրենց կայացրած որոշումները հենց իրենց դեմ են գործել, այդ որոշումները ոչ թե բարձրացրել են իրենց վարկանիշը, այլ՝ հակառակ ազդեցությունն ունեցել։

Ես քաղաքականության մեջ կանխատեսումներ ու գուշակություններ չեմ անում, բայց Դաշնակցության այս վիճակը կանխատեսել էի դեռ 20 տարի առաջ։ Երբ 1998 թվականին նրանք որոշեցին իշխանության մաս կազմել, Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո՝ ես ասացի, գնում եք  խայտառակվելու, իրենք ասացին՝ ո՛չ նոր իրավիճակ է, նոր պայմաններ։ Ես լավ հիշում եմ՝ մինչև 1998 թվականը նրանց վարկանիշը 20 տոկոսից ավել է  եղել, իսկ երբ իշխանության մաս կազմեցին՝ այդ 20-ի մեկ 0-ն ջնջվեց, չէին հավատում, իսկ կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք։

Հիմա էլ կյանքը ցույց տվեց, որ իրենց հակադրված «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամներն են ճիշտ։ Դաշնակցությունը եթե ուներ 3.5 տոկոս վարկանիշ, այս քայլից հետո դարձավ 1 տոկոս։ Իրենք ուսանողներին պատժելով ոչ մի օգուտ չստացան։ Ուսանողներին պատժելու փոխարեն պատժե՛ք ձեր նախարարներին, մարզպետներին, որոնք կաշառք վերցրեցին, գողություն արեցին, թալանեցին ու խայտառակվեցին ժողովրդի առաջ ու դրանով իսկ խայտառակեցին Դաշնակցության գաղափարաբանությունը։ Փոխանակ պատժեին Հրայր Կարապետյանին, որ սոված անտեր շան որդի էր, դարձավ մարզպետ ու միլիոններ կուտակեց, փոխանակ պատժեին մյուս նախարարներին, հաջորդ մարզպետին՝ Գյոզալյանին, այդ մարդկանց հետևանքով Դաշնակցությունն ընկավ այս օրը, պատժում են ուսանողներին։

Ես հիշում եմ՝ մի օր Արմեն Ռուստամյանը հայտարարեց՝ Հանրապետականները փչացած են, երկիրը կործանման են տանում ու մենք գնում ենք այդ կործանման ընթացը կասեցնելու, իբրև թե գալիս էին այդ փչացվածությունը մաքրելու։ Բայց բանից պարզվեց գալիս էին այդ փչացածների հետ աշխատելու։ Չես կարող փոխել համակարգը, երբ այդ համակարգի մի «վինտիկ» ես դառնում։ Այսինքն իրենք գիտակցաբար, նութապաշտությամբ, փողապաշտությամբ, պաշտոնամոլությամբ իրենց  գաղափարաբանությունը  տարան կորածնման։Այդ կործանման մեղավորը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է կամ ժողովուրդը, այլ իրենց անազնիվ , սրիկա, փողամոլ, պաշտոնամոլ ղեկավարները, որ 15 տարուց ավել մարզպետների ու նախարարների պաշտոններ են զբաղեցրել,  խայտառակել իրենց ու կուսակցությանը։

-Տարածված այդ նամակի մեջ նշվում է է նաև, թե «ընկեր Հրանտը հորդորել է իշխանությունների դեմ պարտիզանական մարտեր վարել»։ Ի՞նչի մասին է  խոսքն ըստ Ձեզ։

-Ոչ մի բան էլ չեն կարող անել, ոչ մի վնաս սպասել պետք չէ։ Իրենց շարքերում էլ լուրջ խժդժություններ կան։ Երիտասարդները հասկանում են, որ կա՛մ պետք է ժամանակին, իրավիճակին  համահունչ քայլեր ձեռնարկվեն կամ էլ  կորցնելու են վարկանիշը։ Եթե վարկանիշը զրոյացավ՝ որևէ քաղաքական ուժ ասպարեզում անելու բան չունի, պետք է լուծարվի։

Հետո այստեղ մի ուրիշ բան կա. ինչու՞ էին իրենք նշանառությունը բռնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վրա և  ոչ թե Փաշինյանի։Իրենք հասկացել են, որ Նիկոլի վարկանիշը բարձր է ու եթե Նիկոլին վերցնեն նշանառության տակ, իրենց ավելի շատ կհայհոյեն։Հիմա իրենք աղանդավորների նման անկյունների քարերն են պոկում։ Ո՞նց են ուզում աղանդավորները եկեղեցին քանդել, իրենց նպատակն է հավատքը խորտակել, բայց ասւմ են՝ Աստվածաշունչը ճիշտ է, այս մի քարը սխալ է, այդ քարը հանենք ուրիշը դնենք՝ կշտկվի։Հիմա Դաշնակցությունն էլ այդ մարտավարությունն էր բռնել, ասում են՝ անկյուններից բռնենք քանդենք, որ Նիկոլը թուլանա ու փլուզվի։ Բայց Սերժի բառապաշարով ասած «խիարը թարս» բուսնեց ու իրենց սրած բիզն իրենց վնասեց, այդ վիճակի մեջ են ու ոչինչ չեն կարող ձեռնարկել։

-Նախկինում իրենց հայտնի էին իրենց ռադիկալ գործողություններով՝ շատերի բնորշմամբ նաև ահաբեկչական անցյալ ունի այդ ուժը։Հնարավո՞ր է նորից նման գործողությունների ականտես լինենք։

-Հայտնի են եղել, բայց բոլորին էլ լավ մշակել ու նոր դուրս են հանել։Հիմա  հներն այդ քայլերին երբեք չեն գնա՝ հասկանլով դրա հետևանքներն ու անիմաստ լինելը, իսկ երիտասարդներն առավել ևս չեն գնա։ Նրանք հասկացել են, որ այդ մոտեցումները նոր Հայաստանին համահունչ չեն, ժողվուրդը չի ընդունելու։ Իսկ մինչև ժողովուրդը քեզ չընդունի, չսիրի ու չգնահատի՝ դու չես կարող լինել լուրջ քաղաքական դերակատար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում