Wednesday, 22 07 2026
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
17:30
ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
17:10
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ
Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Աշխարհը գնում է էլեկտրատրանսպորտի. Տրոլեյբուսների պահպանումը դառնում է արդիական

Երևանի նոր երթուղային ցանցում նախատեսվում է ունենալ 101 նոր տրոլեյբուս: Այս մասին վերջերս մեզ հետ զրույցում ասել էր Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ Այսօր քաղաքը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի: Օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 40 միավոր շարժակազմ: Ըստ քաղաքապետարանի՝ էլեկտրատրանսպորտից օրական օգտվում է 12000-14500 ուղևոր: Վերջին անգամ տրոլեյբուսների կայանը թարմացվել է 2008-ին: Ուղիղ 70 տարի է, ինչ տրոլեյբուսը Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի մի մասն է։ Շարժակազմը, սակայն, շատ մաշված է, քաղաքի տարբեր հատվածներում կարելի է տեսնել վթարված տրոլեյբուսներ, որոնք անհարմարություն են պատճառում երթևեկությանը։ Ըստ փոխքաղաքապետի, սակայն, էկոլոգիապես մաքուր տրանսպորտային այս միջոցը զարգացման հեռանկար ունի:

«Ներկայումս տրոլեյբուսի ենթակայանները շատ մաշված են, պետությունից տարեկան 600 միլիոնի չափով գումար ենք ստանում տրոլեյբուսային համակարգը պահպանելու համար։ Հիմա տեսնում ենք, որ աշխարհը գնում է դեպի էլեկտրատրանսպորտի, այժմ կան էլեկտրաբուսներ, որոնք ամբողջությամբ աշխատում են էլեկտրաէներգիայով։ Հաշվի առնելով այն տենդենցը, որ աշխարհը հրաժարվում է վառելիքից, տրոլեյբուսները ավելի ակտուալ են դառնում»,- ժամանակ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր փոխքաղաքապետը՝ հավելելով, որ պարզապես պետք է բավականին ներդրում իրականացնել տրանսպորտային այս միջոցի զարգացման ուղղությամբ:

«Որոշակի հաշվարկ ենք կատարել, ըստ որի՝ 36 միլիոն եվրոյի կարգի գումար է պետք, որպեսզի ունենանք տրոլեյբուսի 10 երթուղի՝ իր բոլոր ենթակայաններով ու գծերը փոխելով։ Բայց քանի որ միանգամից հնարավոր չէ ամբողջ համակարգը փոխել, սկզբում երևի ձեռք կբերեք ավտոբուսներ, ապա տրոլեյբուսներն աստիճանաբար ձեռք կբերենք»,- ասել էր փոխքաղաքապետը։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով արդեն ժամկետներին, նշեց, որ ժամկետները նույնն են, ինչ ներկրվելիք ավտոբուսների դեպքում, քանի որ տրոլեյբուսների ներկրումը ևս տրանսպորտային ռեֆորմի մի մասն է։
Ինչ վերաբերում է տրանսպորտային ցանցի արդիականացման ժամկետներին, հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ նախնական երկու տարի ժամանակ է պետք դրա համար։ Տրանսպորտային նոր ցանցի վերաբերյալ նախագիծը հաստատվելուց հետո պետք է մրցույթ հայտարարվի, ավտոբուս արտադրող ընկերությունները սկսեն արտադրել այդ քանակը, և իրականացվի տեղափոխումը։

Հիշեցնենք, որ Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը մշակել է բրիտանական WYG խորհրդատվական ընկերությունը՝ դեռևս նախորդ իշխանությունների պատվերով։ Նախագիծը քաղաքային բյուջեի վրա 850 հազար դոլար էր արժեցել։ Նախնական 130-ից 150 միլիոն դոլար պահանջող ծրագրով նախատեսվում է գործող 111-ի փոխարեն 42 երթուղի՝ 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսները կլինեն հարմարեցված քաղաքի համար, կլինեն 7.5-8, 12, 18 մետրանոց ավտոբուսներ, գործելու է միասնական երթուղային համակարգ, միասնական վճարային համակարգ։ Քաղաքային իշխանությունները տրանսպորտային ցանցի արդիականացումից հետո սակագնի թանկացումը չեն բացառում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում