Tuesday, 14 07 2026
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Փոքր տնտեսությունները ավելորդ գլխացավանք են կառավարության համար

Հոկտեմբերի 24-ի կառավարության հերթական նիստում հավանության է արժանացել «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման նախագիծը, որը նախատեսում է պետական աջակցություն տնտեսվարողներին ապահովագրական մեխանիզմների ներդրման միջոցով: Մինչ կառավարության կողմից ծրագրի հավանության արժանանալը՝ սեպտեմբերի 30-ից արդեն սկսվել էր գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի վաճառքը: Նշենք, որ այս փուլում ապահովագրությունն իրականացվելու է «Ռոսգոսստրախ», «Սիլ Ինշուրանս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների կողմից: Հավելենք նաև, որ առայժմ ապահովագրվելու են ընդամենը երկու մշակաբույսեր՝ խաղողն ու ծիրանը, բայց չի բացառվում, որ կավելանան ևս մի քանի անուն մշակաբույսեր:

Օրերս «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության» գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը «Առաջին լրատվական»-ին բավականին մանրամասն ներկայացրել էր ապահովագրության մեխանիզմն ու սրա նրբությունները, որոնց մանրամասնորեն անդրադառնալն իմաստ չունի, հատկապես, որ բավականին հետաքրքիր, լավ մեխանիզմ է մշակված, որում ներառվել է աշխարհում գոյություն ունեցող լավագույն փորձը:

Համաձայն ներկայացված տարբերակի՝ ըստ մշակաբույսերի գոյություն ունեն ապահովագրական ծածկույթներ, որոնք իրենց մեջ ներառում են այն ծախսը, որը պետք է գյուղացին մեկ հա-ի համար կատարի, որպեսզի բերք ստանա, հավելած ենթադրելի շահույթը, որ հաշվարկվել է 20%-ի չափով: Այս փուլում մեզանում սկսում են «բերքն ապահովագրելով», բայց փոխհատուցումը տրվելու է ոչ թե բերքի կորստին համապատասխան, այլ դրան համազոր կատարված ծախսերին, հավելած 20% ենթադրելի շահույթը: Փոխհատուցումը իրականանալու է ըստ փաստացի վնասի և ընտրած ապահովագրական ծածկույթի: Սկզբի համար միանգամայն ընդունելի մոտեցում է, հատկապես, որ մատչելի գներով բավականին հետաքրքիր ու ճկուն մեխանիզմ է առաջարկվում: Սակայն այս գործընթացում անհանգստացնող խնդիր կա, որ բոլորովին այլ հարթությունում է:

Ներկայացված ծրագրում նշվում է, որ ՀՀ 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք: Համաձայն ՀՀ 2014թ. գյուղատնտեսական համատարած հաշվառման հիմնական արդյունքների՝ 2014թ. հոկտեմբերի 10-ի դրությամբ հանրապետությունում հաշվառվել են 27.9 հազար հա պտղատու այգի և 14.1 հազար հա խաղողի այգի: 27.9 հազարից շուրջ 20 հազարը (ավելի քան 71%) և 14.1 հազարից ավելի քան 9 հազար հա-ն (գրեթե 65%) իրենցից ներկայացնում են 1 հա-ից պակաս հողակտորներ: Իսկ ապահովագրման ենթակա են 1 հա և ավելի այգետարածքները: Փաստացի հանրապետությունում առկա խաղողի այգիների 65%-ը և պտղատուների ավելի քան 70%-ը ապահովագրման ենթակա չեն: Հետևաբար խիստ կասկածելի է, որ առաջիկա տարիներին հնարավոր կլինի ապահովագրել շուրջ 30 հազար հա տարածք, որն էլ իր հերթին կապահովի ապահովագրական գործընթացի շարունակականությունը:

Մյուս կողմից՝ գյուղատնտեսության ապահովագրման առումով մեծածավալ աշխատանքը, որ կատարվել է, վերաբերելու է խաղող մշակողների երրորդ և ծիրան, հետագայում նաև պտուղ մշակողների չորրորդ մասին, յուրաքանչյուր չորրորդին: Հասկանալի է, որ գործընթացի սկիզբն է, և փոքր հողակտորների ապահովագրությունը կարող էր լուրջ խոչընդոտներ ստեղծել գործընթացի կազմակերպման ճանապարհին: Բայց, ինչպես երևում է թվերից, բազմամյա տնկարկների գրեթե 70%-ը գտնվում է մեկ հա-ից էլ փոքր տարածքների վրա, հետևաբար պետությունը անհամաչափ մոտեցում է դրսևորում իր քաղաքացիների նկատմամբ, ինչը հավակնում է դառնալ օրինաչափություն:

Մի քանի տարի է, ինչ պետությունը սուբսիդավորված վարկեր է տրամադրում գյուղատնտեսության զարգացմանը: Տրամադրումը սկսվեց երեք միլիոնով և տրամաբանորեն պետք է թիվը նվազեր 2 մլն-ի և ավելի ցածրի, քանի որ կես հա-ի մշակության զարգացման համար 3 մլն-ը մեծ գումար է: Դա նախկինների օրոք էր: Այս կառավարության օրոք ստարտային թիվը բարձրացվել է 4 մլն-ի, ինչը կես հա կամ նույնիսկ 0.7-0.8 հա մշակողների համար անհամարժեք թիվ է:

Փաստորեն գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին երկու խոշորագույն ձեռնարկումներ են իրականացվում, որոնք, սակայն, ուղղված են ոլորտում զբաղվածների բացարձակ փոքրամասնությանը՝ դրանով իսկ էլ ավելի խորացնելով միջին կարողության տերերի և աղքատների միջև եղած՝ առանց այդ էլ մեծ անջրպետը:

Շատերը կառավարության այս մոտեցումը կփորձեն արդարացնել հողերի խոշորացման մոտիվացիայով, բայց խոշորացումը պայմանավորված է բազմաթիվ ու բազմապիսի գործոններով, որոնցից մեկն էլ գյուղական զբաղվածության ապահովումն է, ինչը կառավարության անելիքն է, որը, սակայն, չի արվել, չկա ու առաջիկայում էլ չի ուրվագծվում: Հետևաբար փոքր հողատերերը շարունակելու են որպես ապրուստի միջոց ունենալ այդ հողակտորները: Հատկապես, որ բոլոր կառավարությունները իրենց հաշվետվություններում սրանց դիտարկել են որպես զբաղվածների, աշխատանք ունեցողների: Մինչդեռ սրանց նկատմամբ, որ բացարձակ մեծամասնություն են կազմում, ի սկզբանե էլ դրսևորվել է անհամարժեք մոտեցում:

Հայաստանը եղել է ու կա սոցիալական պետություն: Մեզանում լուրջ գումարների ներդրմամբ ծրագրեր են մշակվում, ներդրումներ արվում սոցիալական լարվածությունը մեղմելու նկատառումով, բայց մյուս կողմից՝ պետական մակարդակով խոչընդոտում են տնտեսությունների համաչափ զարգացմանն ու կամա-ակամա միտված են սոցիալական լարվածության մեծացմանը: Ամեն ինչ գալիս է թերևս նրանից, որ բոլոր կառավարություններում էլ համապատասխան մարմինները խուսափում են «մանրուքների մեջ մտնելով» իրենց համար ավելորդ գլխացավանք ստեղծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում