Wednesday, 22 07 2026
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ

Հետհեղափոխական իրավիճակն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ներգաղթի համար. լավատեսությամբ սպասել հայրենադարձության՝ միամիտ հույսեր են

Առաջիկա երեք տարում մենք պետք է սկսենք զանգվածային հայրենադարձությունը: Այս մասին երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Ես միանշանակ հավատում եմ, որ զանգվածային հայրենադարձությունը հնարավոր է, դրա նախադրյալները կան, պարզապես պետք է հասնենք այդ կետին հաջորդ մի քանի տարվա ընթացքում: Պետք է հանենք բոլոր խանգարող հանգամանքները»,- ասել էր Սինանյանը: Սինանյանը նկատեց, որ այնպես չէ, որ հեղափոխությունից հետո մեկ գիշերում ամեն բան փոխվել է. «Կամ մենք որպես պետություն կայանում ենք և ստեղծում ենք բնակչության կրիտիկական մասսա, որ անհրաժեշտ է պետության երկարատև հարատևման համար, կամ չենք անում: Մենք այլընտրանք չունենք: Մենք աշխատում ենք 2050 թվականի մեր տեսլականի վրա, որի մեջ նշվում է, որ մինչև 2050 թվականը պետք է ունենանք առնվազն 5 մլն բնակիչ: Իհարկե, իրատեսական է, եթե քաղաքական կամք ունենանք»:

ՄԱՀՀԻ փորձագետ, սոցիոլոգ Սյուզաննա Բարսեղյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ լիահույս չէ հայրենադարձության մեծ հոսքերի ակնկալման առումով։ «Հայրենադարձություն հնարավոր է կազմակերպել մտածված քաղաքականության և ռազմավարության պարագայում միայն։ Լավատեսությամբ սպասել հայրենադարձության՝ միամիտ հույսեր են։ Որպես հայրենադարձության գրավական համարել միայն Հայաստանի ներքին բարեփոխումները, հետհեղափոխական վիճակը, ճիշտ չէ։ Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Այսինքն` երկրի ներքին ժողովրդավարական և սոցիալտնտեսական բարեփոխումները, բնականաբար, կնպաստեն ներգաղթին»,- ասաց Բարսեղյանը։

Ինչ վերաբերում է ներգաղթի համար ներկայումս առկա խոչընդոտներին, տիկին Բարսեղյանը նշեց մի քանի խոչընդոտներ՝ սոցիալտնտեսական, օրենսդրական, որոնց վերացման ուղղությամբ կատարվելիք հստակ քայլերի դեպքում նոր միայն կարելի է ակնկալել որոշակի հոսք։ «Մի բան հստակ է, որ միայն գեղեցիկ խոսքերով, հայտարարություններով, մեր հայրենակիցներին հրավիրելով մեր երկիր, դրանք բավարար քայլեր չեն։ Անհրաժեշտ է մշակված քաղաքականություն ունենալ, որտեղ հաշվարկվում է ամեն ինչ՝ սկսած նրանից, թե որ գաղթօջախները, որ համայնքներն են մեզ համար հիմնական կետ, որտեղից կարելի է ակնկալել հայրենադարձություն։ Մենք չենք կարող աշխարհով մեկ սփռված հայերից հայրենադարձություն ակնկալել։ Մենք պետք է թիրախներ ընտրենք, աշխատենք այդ թիրախների հետ, ծրագրեր մշակենք հայրենադարձության տարբեր ձևերի համար, պետք է գումարներ հատկացնենք դրանց համար։

Բայց առաջնահերթ է մասնագիտական շրջանակների հետ քննարկումների արդյունքում ունենալ ռազմավարությունը, և դա պետք է չլինի զուտ փաստաթուղթ, այլ այն պետք է լինի ուղենիշ հայրենադարձություն կազմակերպելու համար։ Առանց դրա անհաջողություն է սպասվում սկսվելիք գործընթացներին»,- եզրափակեց Բարսեղյանը։

ԱԺ անկախ պատգմավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ հայրենադարձության հարցը կենսական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Թավշյա հեղափոխությունը, ի թիվս այլ հնարավորությունների, ստեղծել է նաև հայրենադարձության հոսք ապահովելու հնարավորություններ: Սակայն դա հնարավոր չէ իրականացնել միայն գեղեցիկ կարգախոսներով ու հռչակումներով:

«Թավշյա հեղափոխությունը հնարավորություն է տվել կառուցելու այնպիսի երկիր, այնպիսի Հայաստան, որը, որպես ապրելու վայր, գրավիչ ու հրապուրիչ կդառնա աշխարհասփյուռ մեր հայրենակիցների համար: Դա կարող է լինել միայն ներքնապես ու արտաքնապես հզոր, կայացած պետական հաստատություններով ու ինստիտուտներով, իրապես ժողովրդավարական ու բարեկեցիկ պետությունը, որտեղ ապրելու հեռանկարը գրավիչ կլինի ինչպես զարգացած ժողովրդավարական երկրներում հաստատված, այնպես էլ ավտորիտար, հետամնաց երկրներում ապրող մեր հայրենակիցների համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը:

Նրա խոսքերով՝ հայրենադարձության աղբյուր է, իհարկե, ողջ աշխարհը, սակայն ռազմավարական առումով կան մի քանի ուղղություններ, որոնք մենք կարող ենք դիտարկել որպես հայրենադարձության առաջնային աղբյուրներ․«Այդպիսիք են, օրինակ, Իրանը, Լիբանանը, պատերազմական վիճակում գտնվող Սիրիան և ամենակարևորը՝ ԱՊՀ երկրներն ու առավելապես Ռուսաստանը, որի վարած քաղաքականության պատճառով կենսամակարդակը նվազում և նվազելու է, և այնտեղ ապրելը դառնալու է շատ ավելի դժվար: Ահա այս առաջնային ուղղություններն աչքի առաջ ունենալով, բայց չանտեսելով նաև այլ երկրների մեր գաղթօջախները, մենք պետք է կարողանանք մշակել հայրենադարձության հստակ ռազմավարություն՝ քայլերի հստակ հաջորդականությամբ ու ժամանակագրությամբ, հայրենադարձների կենսապահովման խնդիրների համալիր լուծման ծրագրերով ու տեսլականներով: Հայրենադարձությունը բազմաշերտ, բազմագործոն գործընթաց է և շոշափում է կենսագործունեության բազմաթիվ ոլորտներ ու ենթահամակարգեր, իսկ դա նշանակում է, որ հատվածական, միագիծ քայլերը դատապարտված են լինելու ձախողման: Ուստի մենք պետք ունենք մշակելու հայրենադարձության համալիր ռազմավարություն՝ համապատասխան ենթածրագրերով ու մարտավարություններով, որոնք գործիք կդառնան այս հույժ կարևորագույն խնդրի լուծման ճանապարհին»։

Պատգամավորի խոսքերով՝ նման ռազմավարությունը չի կարող մշակվել միանգամից, պետական առանձին կառույցի կամ հաստատության կողմից, խնդիրը կարիք ունի համակողմանի քննարկման ու վերլուծության, ինչից հետո կարելի է մտածել ռազմավարությանը փաստաթղթային տեսք հաղորդելու մասին:

Այդ նպատակով Բաբաջանյանն առաջարկում է խորհրդարանում ստեղծել աշխատանքային խումբ, ցանկալի է՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հովանու ներքո, որը բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կզբաղվի հայրենադարձության խնդիրների խորքային քննարկմամբ ու հիմք կստեղծի վերը նշված համալիր ռազմավարության մշակման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում