Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Կոչ եմ անում Հայաստանը դիտարկել որպես բիզնեսի զարգացման երկիր․ Տիգրան Ավինյան

Հոկտեմբերի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է  Հայկական առևտրային ցանցի 4-րդ գործարար ֆորումին: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ փոխվարչապետը նշել է, որ պատմության ընթացքում հայերը գլոբալ առևտրային ազգ են եղել՝ ցանցեր ստեղծելով Սինգապուրից մինչև Վենետիկ, Կահիրեից մինչև Ամստերդամ: Այս նույն տրամաբանությամբ այսօրվա միջոցառումը մի հարկի տակ է հավաքել հաջողակ գործարարների աշխարհի տարբեր ծայրերից՝ հիանալի հնարավորություն ստեղծելով Հայաստանի և Սփյուռքի գործարար համայնքների միջև նոր կամուրջներ կառուցելու համար:

Տիգրան Ավինյանն ասել է, որ  Հայաստանի քաղաքական իշխանությունը ստանձնել է ներառական, նորարար և տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն կառուցելու հանձնառությունը։ Նպատակն է կերտել այնպիսի պետություն, որը կլինի մրցունակ և կապահովի իր քաղաքացիների բարօրությունը: Այժմ ընթանում են խորքային բարեփոխումներ՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը, տեղի և օտարերկրյա ներդրողների համար լավագույն պայմաններ ստեղծելուն: Իսկ վերջերս մեկնարկել է համապարփակ հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը, որը նախատեսում է վարչարարական բեռի առավելագույնս թեթևացում, բոլոր ծառայությունների հասանելիության կտրուկ բարձրացում մեկ պատուհանի սկզբունքի կիրառման և թվայնացման միջոցով:

Փոխվարչապետը ընդգծել է, որ պետության զարգացման ճանապարհին կարևոր է հայրենիք-սփյուռք հարաբերությունների վերափոխումը։ Այդ համատեքստում նա կոչ է արել մասնակիցներին Հայաստանը դիտարկել որպես իրենց բիզնեսի զարգացման երկիր։ Օրինակները բազմաթիվ են թե ինչպես են Սփյուռքի մեր հայրենակիցները ստեղծել ու զարգացրել իրենց ձեռնարկությունները Հայաստանում՝ արդյունքում ոչ միայն ապահովելով կայուն զբաղվածություն, այլև կորպորատիվ մշակույթի զարգացում, մրցակցության միջոցով շուկայում որակի բարձրացում։

Տիգրան Ավինյանն ասել է, որ հայության հաջողության ամենակարևոր գործոններից մեկը գաղափարների ու փորձի մշտական շրջանառությունն է Հայաստանի և Սփյուռքի միջև, իսկ դրա համար հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ պետք է իրականացնել: Այս առումով կառավարությունը մտածում է, օրինակ, մասնագիտական հայրենադարձության մասին՝ նպատակ ունենալով բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող մեր հայրենակիցների համար վերադառնալու բարենպաստ պայմաններ ստեղծել: Փոխվարչապետը նշել է, որ ընդամենը այս շաբաթ անցկացվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որը լավ առիթ էր աշխարհի տարբեր ծայրերում հաստատված հայերի, ինչպես նաև օտարազգիների համար տեսնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա լայն հնարավորությունները և մտածելու Հայաստանում այս ուղղությամբ գործունեություն ծավալելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում