Wednesday, 22 07 2026
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ահռելի հարստությունը (տեսանյութ)

Գաղտնիք չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաները հիմնականում թաքցնում են իրենց հարստությունը: Եվ դրա համար նրանք իրենց ունեցվածքը՝ տները, մեքենաները, օբյեկտներն ու այլ գույքը գրանցում են բարեկամների կամ այլ մերձավորների անունով: Ինչպես նախկին գլխավոր դատախազն էր ասում՝ քեռու մարդու անունով:

Վերջին տարիներին բարձրաստիճան պաշտոնյաները Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին են ներկայացնում իրենց գույքի ու եկամուտների մասին հայտարարագրերը: Բացի այդ, ընտրություններից առաջ նրանք նման հայտարարագրեր են ներկայացնում նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Եվ այդ հայտարարագրերով մասամբ կարելի է պատկերացնել, թե ինչ ունեցվածք ունեն մեր պաշտոնյաները:

Այդ տվյալների համաձայն` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ունի բավականին մեծ ունեցվածք: Էթիկայի հանձնաժողովի կայքի 2013թ. տվյալների համաձայն` ԱԺ նախագահի դրամական միջոցները կազմում են 290 մլն դրամ և 2 մլն դոլար: Նա 45 մլն դրամ եկամուտ է ստացել գյուղմթերքի իրացումից: Հ. Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանն իր ամուսնուց հարուստ է և իր հաշվին ունի 300 մլն դրամ և 2 մլն 900 հազար դոլար: Տիկին Աբրահամյանը նույնպես նույն ժամանակաընթացքում գյուղմթերքի իրացումից ստացել խոշոր եկամուտ՝ 48 մլն դրամ:

Այս հայտարարագրերում տեր և տիկին Աբրահամյանները որևէ անշարժ կամ շարժական գույք՝ բնակարան, օբյեկտ, հողատարածք, մեքենա կամ ընկերություն չեն հայտարարագրել: Այսպիսով, նրանք ցույց են տվել, որ ոչ տուն, ոչ էլ մեքենա չունեն: Իսկ թե իրացված գյուղմթերքն ինչպես կամ ինչ ընկերության շրջանակներում են ձեռք բերել կամ վաճառել, հայտնի չէ:

2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի համաձայն` Հ. Աբրահամյանը երեք բնակարան ունի, որոնցից մեկը Թումանյան փողոցի վրա է և ունի 276 քմ մակերես, մյուսը գտնվում է Շմիդտ փողոցում՝ 146 քմ, և երրորդը Տերյան փողոցում՝ 260 քմ: Աբրահամյանների այս հայտարարագրերում, սակայն, նշված չի Ազատության պողոտայի սկզբնամասում՝ Հաղթանակի զբոսայգու ուղիղ դիմացը գտնվող նրա հսկա և շքեղ առանձնատունը, որտեղ հիմա նրանք ապրում են: Հիշեցնենք, որ դա այն առանձնատունն է, որը կառուցվել է Ազգային ժողովի շենքի նմանությամբ: Մամուլի հրապարակումների համաձայն` այդ տան վարդակները, պատերին արված գիպսե նախշերն ու այլ առարկաները ոսկեջրած են: Հայտարարագրված չէ նաև Ծաղկաձորում ունեցած շքեղ առանձնատունը:

Աբրահամյանները չեն հայտարարագրել նաև Ամիրյան փողոցում գտնվող իրենց հսկայական նորակառույց National հյուրանոցն ու «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնը: Գուցե դրանք գրանցված են նրանց որդու՝ Արգամ Աբրահամյանի անունով: Բայց Հ. Աբրահամյանն, ի տարբերություն այլ պաշտոնյաների, չի հայտարարագրել իր որդու ունեցվածքը:

Հայտնի է նաև, որ Հ. Աբրահամյանը Արարատյան դաշտավայրում ունի խոշոր ձկնաբուծարաններ: Բացի այդ, նրան պատկանող ընկերություններից մեկն է ներկրում Հայաստանում սպառվող ձկան կերի հիմնական քանակությունը: Հայտնի է նաև, որ Աբրահամյանների ընտանիքը հսկայական հողատարածքներ ունի: Դա հայտնի դարձավ անցած տարի, երբ բացահայտվեց, որ նրա ընտանիքը հսկայական քանակությամբ պետության կողմից սուբսիդավորվող դիզվառելիք էր ձեռք բերել գյուղատնտեսական նշանակության աշխատանքների համար: Եվ սրանցից որևէ մեկը տեղ չի գտել Աբրահամյանների հայտարարագրերում:

Ի դեպ, մամուլի հրապարակումների համաձայն` Աբրահամյաններին են պատկանում հսկայական թվով ընկերություններ և բիզնեսներ: Ինչպես օրինակ՝ «Արտաշատ-Վինկոն» գինու գործարանը, Արտաշատ տրիկոտաժի և մեխանիկական գործարանները, Շահումյան գյուղում գտնվող Արտաշատի շարժական մեքենայացված շարասյունը, Շահումյանում գտնվող 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի կենցաղսպասարկման կոմբինատը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, նախկին զինվորական գործարանը, որը հետագայում վերածվեց շուկայի և հիմա ամբողջապես թալանվել է, Մխչյանում գտնվող ATK-ն, ավտոձեռնարկությունը, Մխչյանի բետոնի գործարանը, Արտաշատի նախկին կենցաղսպասարկման շենքը, որը հետո դարձավ խաղատուն, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին բաղնիքը՝ 1 հեկտար հողատարածքով, Նարեկ, Քաղցրաշեն գյուղերի տարածքում շուրջ 200 հեկտար հողակտոր, Արարատի մարզից մինչև Սյունիքի մարզը ներառյալ՝ Co գազի տեխզննությունը, Արտաշատի շրջանում գործող 6 և բազմաթիվ շարժական գազալցակայաններ, Արտաշատի հյուրանոցն ու ռեստորանը և այլն: Սրանք նույնպես ներառված չեն նրանց հայտարարագրերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում