Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Հնարավորություննե՞րն են ավելի, թե՞ վտանգները

Հայ ազգային կոնգրեսը դեռևս չի հրապարակել իր պաշտոնական դիրքորոշումն իշխանության ձևավորած պատվիրակության կապակցությամբ, ու չի բացառվում, որ մինչև վերջնական «այո» կամ «ոչ» ասելը, Կոնգրեսը լրացուցիչ պարզաբանումներ ակնկալի իշխանությունից:

Բայց, մինչ Կոնգրեսը կորոշի՝ ինչ անել, հասարակությունն արդեն ակտիվորեն քննարկում է երկխոսության կամ այսպես ասած պատվիրակություններով բանակցության հնարավոր զարգացման տարբերակները: Բայց, պետք է թերևս արձանագրել մի իրողություն, որ հանրության զգալի մասի մոտ կա որոշակի թերահավատություն, որ իշխանությունը կարող է որևէ հարցում գնալ իրական զիջումների, երբ խոսքը վերաբերի համակարգային այնպիսի խնդիրների, որտեղ իշխանությունը իսկապես դիրքային փոխզիջում պետք է կատարի: Քարոզչական մակարդակի փոխզիջումների մասով ակնհայտ է, որ իշխանությունը կարող է բավական հեռուն գնալ, և նույնիսկ կարող է անգամ սկսել Կոնգրեսի հետ խոսել արքունական բառապաշարով:

Բայց, ամբողջ խնդիրը այն է, թե իրական, համակարգային ինչ զիջման է պատրաստ իշխանությունը, և պատրաստ է արդյոք ընդհանրապես: Սա է գլխավոր հարցը, որ հուզում է հանրության մեծամասնությանը, և որի առումով, պետք է անկեղծ լինել՝ կա հանրային զգալի թերահավատություն:

Եթե իշխանությունը պատրաստ է համակարգային փոխզիջումների, էլ ի՞նչ բանակցություն, էլ ի՞նչ պատվիրակություններ: Չէ որ կարելի է այդ համակարգային փոփոխություններն անել առանց այդ ամենի, առանց հասարակության համբերության աստիճանը փորձելու: Ուրեմն, եթե իշխանությունը գնում է բանակցության, ուրեմն նա ավելի շատ ոչ թե անելու, այլ հենց կոնկրետ անելիքից քարոզչական հնարքներով խուսափելու ուղիներ է որոնում: Ընդդիմությունն անշուշտ չի կարող այդ ամենը չհասկանալ, ու հանրային շրջանակներում էլ չհասկանալու հարց կարծես թե չի էլ քննարկվում: Ընդամենը քննարկվում է այն, թե ինչ հաշվարկ է անում ընդդիմությունը, գնալով այդ գործընթացին:

Այստեղ է ահա, որ բաժանվում են կարծիքները, որոնց մի մասի կրողները համարում են, որ ընդդիմությունը շատ խորը հաշվարկով իշխանությանը քշում է ավելի ու ավելի սուր անկյուն, իսկ մյուս մասի կրողները համարում են, որ ընդդիմությունը, պարզապես ինքը հայտնվելով անկյունում, փոխզիջումային պայմանավորվածությունների է փորձում հանգել իշխանության հետ բանակցությամբ: Կան իհարկե առավել ծայրահեղ և սուր գնահատականներ: Թե որն է դրանցից արդարացված, խոշոր հաշվով դժվար է ասել, քանի որ իրադարձությունները Հայաստանում արտաքին կանխատեսելիությամբ հանդերձ, այդուհանդերձ ներքին մեծ անկանխատեսելիություն ունեն: Բայց որ իրավիճակն աստիճանաբար մոտենում է մի սահմանագծի, որից այն կողմ ոչ առաջ գնալն է հնարավոր լինելու, ոչ հետ շրջվելը, թերևս նկատելի է: Ու դա առաջին հերթին անշուշտ պետք է անհանգստացնի ընդդիմությանը, որովհետև տեղում մնալը հենց այն է, ինչ պետք է իշխանությանը: Թեև, իրավիճակի նրբությունը հենց այն է, որ արդեն հանրության ավելի ու ավելի լայն զանգվածներ են սկսել չհասկանալ, թե ինչ է պետք ընդդիմությանը:

Այդ առումով, երկխոսության գործընթացը, որ տրամաբանորեն պետք է Հայաստանում քանդի չհասկացվածության պատը, կարող է ընդամենը հանդիսանալ այդ պատի վերապրոֆիլավորման կամ երեսպատման գործընթաց, բարեկարգման անվան կամ թեկուզ անկեղծ մղումների տակ իրականում աղճատելով քաղաքական միջավայրը, ինչպես հիմա կատարվում է մեր պատմամշակութային շատ միջավայրերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում