Thursday, 23 07 2026
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից

Հայաստանյան բուհերն այս տարի լուրջ ֆինանսական խնդիրների կբախվեն

Դիմորդների կրճատման հետևանքով՝ այս տարի հայաստանյան բուհերը կբախվեն ֆինանսական լուրջ խնդիրների: 2011-12 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատւթյունում սովորելու համար առաջին փուլով դիմել է 1209 հոգի՝ նախորդ տարվա մոտ 18,000-ի փոխարեն:

Դիմորդների թվի նվազման հետևանքով ֆինանսական միջոցների բացակայության պայմաններում բուհերը կանգնած են կադրային կրճատումների եզրին, սակայն նրանք պնդում են, որ մասսայական կրճատումներ չեն լինի:

Կրթության և գիտության նախարարության բուհերի համակարգման և վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը նշում է, որ այս տարի դիմորդների թվի կրճատման միտումը պայմանավորված է 12-ամյա կրթական համակարգին անցում կատարելու հանգամանքով: Հայաստանի դպրոցական կրթության համակարգը փոփոխվել է 2009-ին՝ 47 եվրոպական երկրների կրթական համակարգերի սկզբունքները սահմանող Բոլոնիայի գործընթացի շրջանակներում:

Այնուամենայնիվ, այս տարի դիմորդների պակասը գերազանցել է անգամ ամենահոռետեսական կանխատեսումները, և բուհերը կանգնելու են բյուջեի կրճատման խնդրի առջև: Երևանի պետական համալսարան (ԵՊՀ) է դիմել ընդհանուր դիմորդների գրեթե կեսը՝ 321 անվճար և 2195 վճարովի տեղերի համար: 54 մասնագիտություններ առաջարկող բուհում ֆակուլտետներ կան, որ ընդհանրապես դիմորդ չունեն, ինչպես էկոլոգիական քիմիան կամ կենսաինֆորմատիկան:

«Այս տարվա դիմորդները նախորդ տարիների դպրոցի շրջանավարտներ են, ովքեր կամ ձախողել են ընդունելության քննությունները նախորդ տարիներին կամ սովորել են միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և հիմա ուզում են բուհ ընդունվել: Կան սփյուռքահայեր, օտարերկրացիներ ու բանակից զորացրվածներ», – նշում է Սասուն Մելիքյանը:

Նույնիսկ եթե բոլոր 1209 դիմորդն էլ բուհ ընդունվեն, 19,719 տեղ թափուր կմնա, քանի որ 2011 ուսումնական տարվա համար բուհերում հատկացված է 2428 անվճար և 18,500 վճարովի տեղ:

Մելիքյանի խոսքերով՝ դիմորդների թվի կրճատման հետևանքով բուհերին սպասվող ֆինանսական խնդիրները կարող են բարդ իրավիճակ ստեղծել, սակայն նա դժվարացել է նշել, թե որքանով կկրճատվեն բուհերի ֆինանսական միջոցները: Պաշտոնյան հայտարարել է, որ պետությունը հավելյալ ֆինանսական աջակցություն չի նախատեսում բուհերի համար:

Նա նշել է, որ կրթական համակարգի համար դժվար, բայց հաղթահարելի տարի է լինելու, ընդ որում, հաղթահարման մեթոդները բուհերն իրենք պետք է որոշեն՝ ըստ իրենց առանձնահատկությունների. «Չեմ կարծում, որ պետական բուհերը շատ լուրջ խնդիրներ ունենան: Ամեն դեպքում մասսայական կրճատումներ չեն լինի»:

Դիմորդների հարցն առավել խնդրահարույց է մասնավոր բուհերի համար:

Գլաձոր համալսարանի 1000 ուսանողի վարձավճարից գոյացած տարեկան եկամուտը կազմում է մոտ 25-30 միլիոն դրամ, որն այս տարի լավագույն դեպքում կիսով չափ կնվազի: Այդուհանդերձ, Գլաձորի ղեկավարությունը չի նախատեսում կադրային կրճատումներ, բայց կանխատեսում է ֆինանսական ճգնաժամ, որը հաղթահարելու համար կցանկանար ստանալ եթե ոչ նույնչափ, ապա գոնե որոշակի պետական հոգածություն, ինչպիսին ստանում են պետականները:

«Մասնավոր բուհերը, ի տարբերություն պետականների, միանգամայն ինքնաֆինանսավորվող են, հետևաբար այս տարին պարզապես մարտահրավեր է լինելու ոչ պետական բուհերի համար», – ասում է «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը նշում է, որ այս տարի մայր բուհում կլինեն ֆակուլտետներ, որոնք համարյա դիմորդներ չեն ունենա, հետևաբար, այստեղ ֆինանսական ճգնաժամն առավել զգալի կլինի:

«Վիճակը մտահոգիչ է բնագիտական ֆակուլտետներում, ռոմանագերմանական բանասիրություն ֆակուլտետի առանձին մասնագիտություններում: Ընդամենը 1 դիմորդ ունի 20 անվճար տեղով միջուկային ռեակտորների ֆիզիկա բաժինը, որն այս տարի բացվել է ֆիզիկա ֆակուլտետում: Մինչդեռ պետությունը նախատեսում էր այս բաժնի շրջանավարտներին ապահովել աշխատանքով», – ասում է Գալստյանը:

Նախորդ տարիների ամենավարկանշային իրավագիտություն ֆակուլտետում կան միայն վճարովի տեղեր. 110 տեղի համար՝ 53 դիմորդ, միջազգային հարաբերություններ ֆակուլտետ է դիմել 28 հոգի՝ 80 վճարովի տեղերի համար:

«Եթե դիմորդ չլինի տվյալ ֆակուլտետում, բնականաբար, առաջին կուրս չի ձևավորվի, իսկ այն ֆակուլտետները, որոնք կունենան 2-3 առաջին կուրսեցի, ըստ երևույթին հարակից մասնագիտությունները միավորելով՝ կստեղծվեն խմբեր», – բացատրում է Գալստյանը:

Իրականում նույնիսկ այս սակավաթիվ դիմորդներից ոչ բոլորը կկարողանան հաղթահարել ընդունելության քննությունների արգելքը: Դրական միավորի շեմը մինչ օրս չի հաղթահարել 25 դիմորդ, որը ընդհանուր դիմորդների մոտ 5 տոկոսն է կազմում:

«Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պահանջով այս տարի թեստեր կազմող հանձնաժողովներն այնպես են կազմել քննաթերթիկները, որ նվազագույն անցողիկ միավորը լինի հեշտ հաղթահարելի», – ասում է ԳԹԿ հանրային կապերի պատասխանատու Գայանե Մանուկյանը:

Սակայն, նույնիսկ այս դեպքում դիմորդներից շատերը կարող են ձախողել ընդունելության քննությունների երկրորդ փուլը:

Գնահատման և թեստավորման կենտրոնի Մշակումների և կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանի մտահոգությունը ոչ միայն դիմորդների պակասի, այլև նրանց որակի հետ է կապված:

«Կան դիմորդներ, որ ընդհանրապես տեղյակ չեն թեստերից, անգամ դիմումների լրացման ձևը չգիտեին: Քննությունների ընթացքում մենք ստիպված էինք շատերին բացատրել՝ ինչպես լրացնեն քննաթերթիկները», – ասում է Նասիբյանը:

Արփի Հարությունյանը ազատ լրագրող է Հայաստանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում