Thursday, 23 07 2026
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»

Անձի լեգիտիմություն է․ Փաշինյանը դեռ ունի վստահության պաշար, ինչը չունի իր թիմը

Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հետազոտություն է անցկացրել Հայաստանում, և ըստ հարցման արդյունքների՝ գործող իշխանության նկատմամբ կա վստահության անկում: Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման հարցում որոշակի դեր է խաղացել նրա թիմը: Թեման քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին և քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության համահիմնադիր Սուրեն Պետրոսյանին:

Կարեն Քոչարյանը օբյեկտիվ է համարում վարկանիշի այս անկումը. «Յուրաքանչյուր իշխանության մոտ եկած օրվանից հետո անկում է սկսվում: Նիկոլ Փաշինյանը դեռ ունի վստահության պաշար, ինչը չունի իր թիմը»:

Քաղտեխնոլոգը, սակայն, համարում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը երբեք չի էլ ունեցել վարկանիշ. «Այդ թիմին չեն էլ ճանաչել: Եղել է Նիկոլ Փաշինյան, և եղել են մարդիկ, որոնց ինքն առաջարկել է, և Նիկոլ Փաշինյանի միջոցով էլ  հասարակությունը վստահել է: Բայց հիմա քանի որ այդ թիմը հաճախ է երևում հանրային հարթակներում, թիմի մի մասը բարձրացնում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, մյուս մասը, գցելով իրեն, գցում է նաև Նիկոլին»:

Սուրեն Պետրոսյանն էլ կարևորեց լեգիտիմության բաշխումը դերակատարների միջև. «Իսկ բաշխելու համար թիմի բոլոր դերակատարները պետք է գոնե իրենց ոլորտներում կրեն պատասխանատվություն: Սակայն եթե անկեղծ լինենք՝ սա մեկ մարդու լեգիտիմություն է, մինչդեռ լեգիտիմությունը պետք է լինի ոչ միայն անձի, այլև գործընթացների: Ես կարծում եմ՝ այստեղ փոքր-ինչ խնդիրներ են սկսում ձևավորվել»:

Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի վարկանիշին, Կարեն Քոչարյանն ասաց. «Նախագահ Սարգսյանի PR-ը արվում է ամենաբարձր մակարդակով և լուրջ պրոֆեսիոնալների կողմից: Ես կարծում եմ՝ դա անգամ այստեղից չի արվում. թիմ կա, որը դրսից է»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում