G7-ի անդամ-երկրները հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ պետք է քննարկեն Ռուսաստանին G8-ի կազմից հեռացնելու հարցը, հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ հանդես գալով խորհրդարանում:
«Կարծում եմ, մենք պետք է քննարկենք G8-ում Ռուսաստանի մշտական անդամակցությունը դադարեցնելու հարցը, եթե նա Ուկրաինայի հանդեպ հետագա քայլեր ձեռնարկի»,- նրա խոսքերն է մեջբերում Intefax-ը:










































