Մեծ Բրիտանիան կպնդի, որպեսզի ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանվեն Ռուսաստանի դեմ՝ «հողերը բռնազավթելու» համար: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:
Հեյգի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կպնդի, որպեսզի ԵՄ գագաթնաժողովին (որը մեկնարկում է հինգշաբթի) «միջոցների ավելի ուժեղ համալիր» սահմանվի Ռուսաստանի դեմ:
Հեյգը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է վերանայի Մոսկվայի հետ հարաբերությունները, Ռուսաստանին հանի G8-ի կազմից, կրճատի ռազմական համագործակցությունը, ինչպես նաև կրճատի ԵՄ կախվածությունը ռուսական էներգիայից:








































