Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Մոսկվան «պատերազմում» է հայկական հեղափոխության դեմ․ Փաշինյանի թիմն օգնում է նրան

Հայաստանի քաղաքական ու հանրային արձագանքները Մոսկվայից եկող ազդակների վերաբերյալ բավականին պարզունակ ու մակերեսային են, նույնիսկ՝ վտանգավորության աստիճանի ոչ ադեկվատ։

Երեկ կայքերից մեկին հարցազրույց էր տվել Ռուսաստանի Պետդումայի ոչ անհայտ պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ու այդ թեման դարձել էր թոփ իրադարձություն սոցիալական ցանցերում։ Տվյալ պարագայում՝ Զատուլինն ավելի շատ պաշտպանել էր իր, քան՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները։ Բանն այն է, որ հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները լուրջ տրանսֆորմացիա են ապրել, որին՝ եթե անկեղծ լինենք, չեն ադապտացվել ոչ Մոսկվայում և ոչ էլ՝ Երևանում։ Նման իրավիճակում ակնհայտ խուճապ է նկատելի ռուսաստանյան այն շրջանակների ներկայացուցիչների մոտ, որոնք նախկին կամ վասալային հարաբերությունների համակարգում պահանջարկված են եղել, իսկ հիմա կորցրել են իրենց նիշը։ Զատուլինի պաթետիկ տոնի բուն պատճառը թերևս դա է․ նա պաշտապանում է իր, այսպես ասած, «գրդոնի» իրավունքը, որը կորցրել է հայկական հեղափոխության հետևանքով։

Առհասարակ՝ մոլորություն է կարծել, թե Մոսկվայում քնում ու արթնանում են Քոչարյանի ճակատագրով։ Իհարկե, երկրորդ նախագահի գործոնը հայ-ռուսական հարաբերություններում դեր ունի, սակայն դա ոչ միայն Մոսկվայում առկա կարծրատիպերի, այլ նաև Հայաստանի հեղափոխական իշխանության անկանխատեսելիության հետևանք է։

Հեղափոխությունից անցել է մեկ տարուց ավելի, սակայն Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը կայունացման միտումներ չունի։ Նիկոլ Փաշինյանի պարբերական դարձած պրիմիտիվ, կարգախոսային հայտարարությունները՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորալ ստատուս-քվոյի պահպանման մասին, ավելի մեծ կասկածներ են հարուցում Մոսկվայում, որովհետև մեր երկրում քանդվում են ռուսական ստվերային ազդեցության իսնտիտուտները, սակայն Երևանը չի կարողանում ձևակերպել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության բանաձևը։

Մոսկվան «պատերազմում» է հայկական հեղափոխության դեմ․ խնդիրը Քոչարյանը չէ։

Մոսկվայում չէին կարող չկանխատեսել, որ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում դարձյալ հայտնվելու է ճաղերի հետևում, սակայն դա չխանգարեց, որպեսզի ռուսները գործի մեջ մտցնեն իրենց դեսպանին՝ հրապարակավ ցույց տալով, որ Հայաստանում իրականացնում են հեռահար մի ծրագիր՝ երկրորդ նախագահի միջոցով։ Հայաստանի իշխանության դուխն ու ռեսուրսները չհերիքեցին, որպեսզի սրա մասին բարձրաձայնեն ուղիղ տեքստով, դրա համար էլ ընտրվեց դեսպանին ԱԳՆ հրավիրելու քայլը՝ հետևությունները թողնելով հասարակությանը։

Քոչարյանի գործոնով Մոսկվան արդեն հաջողացրել է Հայաստանում ձևավորել վերահսկելի քաղաքական համակարգ, երբ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինում երբեմն անգամ «պուտինասեր» խաղալ՝ Քոչարյանի գործոնը չեզոքացնելու համար։

Ապարդյուն. դրանով նա ընդամենն ընդգծում է երկրորդ նախագահի գործոնը։

Պետք չէ գործել սխալներ, որպեսզի դաշտ չբացվի արտաքին միջամտության համար։ Հեղափոխության թիմը մեկ տարի շարունակ հանցավոր կերպով վիժեցրել է դատական ռեֆորմը ու Մարտի 1-ի գործը մտավ այն դատարան, որը նախկին համակարգի կարևոր հենասյուններից մեկն էր։

Կանխատեսելի արդյունքից հետո իշխանություններն արեցին երկրոդ սխալը՝ կոնկրետ քրեական գործի կամ կոնկրետ մարդու խափանման միջոցի փոփոխության դրվագից հետո խոսելով վեթինգի մասին ու շրջափակելով դատարաննների շենքերի մուտքերը։ Սա իշխանության իսկական «նվերն» էր Ռոբերտ Քոչարյանին ու նրա թիմին՝ նույնիսկ այն պարագայում, երբ երկրորդ նախագահը վերջին մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կալանավորվեց։ Մարտի 1-ի գործը իրավական առումով ապալեգիտիմացվեց, մանավանդ, որ Մոսկվայի ձեռքերում են այս գործով անցնող առնվազն երկու կարևոր ֆիգուրանտներ։

Ու պատահական չէ, որ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի գլխավոր բաժնետեր և սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը պահպանել է իր տեղը տնօրենների խորհրդի նոր կազմում, քանի որ ընկերությունը Քոչարյանի նկատմամբ դատական գործընթացը քաղաքականացված է համարում։ Եվտուշենկովը նոր բան չի ասում, ընդամենը կրկնում է այն, ինչի մասին Ռուսատանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր անցյալ տարի աշնանը։ Ակնհայտ է, որ Մոսկվայից հնչող նման գնահատականը զայրացնում է Հայաստանի հասրակությանը, քանի որ նա կոնսոլիդացված դիրքորոշում ունի Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու հարցում։ Մյուս կողմից՝ հասարակությունը պետք է սովորի հաշիվ պահանջել նաև մեր իշխանություններից, որը իր փնթի ու իմպուլսիվ քայլերով արտաքին միջամտության դաշտ է բացում՝ որոշ դեպքերում լեգիտիմացնելով ռուսական հոխորտանքը։

Կամ՝ ինչո՞ւ ենք զարմանում, երբ Ռուսաստանի Առաջին ալիքն անդրադառնում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը ԼՂ հարցում Հայաստանի իշխանությունների իբրև թե պարտվողկան քաղաքականության համտեքստում։ Դրա «գաղափարական» հիմքերը ռուսները նույնպես ստեղծել են․ Մամեդյարովը խոսում է տարածաշրջանում խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին՝ վերակենդանացնելով, այսպես կոչված, «Լավրովի պլանը»։

Համանախագահները նրան չեն հերքում, ու ըստ ամենայնի Բաքուն խաղադրույք է կատարել հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ճգնաժամի վրա։ Արցախի «ռուսաֆիկացիան» Մոսկվայի ծրագիրն է, բայց փորձում են «դուրս գրել» Նիկոլ Փաշինյանի վրա՝ «հողեր գրավող» Քոչարյանի համար քաղաքական ճանապարհ հարթելով։

Որոշ պնդումներին հակառակ՝ նկատենք, որ Քոչարյանի նստելը չի փոխում վիճակը, հակառակը՝ նրան ավելի է մոտեցնում քասղաքականությանը կամ ավելի է արժևորում ռուսական ծրագրի համար։

Ռոբերտ Քոչարյանը կունենա քաղաքական նկրտումներ, եթե մենք չլինենք մեր պետության պաշտպանության դիրքերում, եթե չլծվենք մեր երկրի ապագայի խնդիրների լուծմանը և եթե չկարողանանք մեր ժողովրդին հավատ ներշնչել, որ անցյալն ապագայում տեղ ունենալ չի կարող: Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր քաղաքական կոմֆորտը կառուցել անցյալի հետ պայքարում՝ ակամայից օգնելով Մոսկվային հաշվեհարդար տեսնել հայկական հեղափոխության հետ, ոտնձգություն կատարել մեր ինքնիշխանության դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում