Monday, 20 07 2026
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է

Կշեռքի նժարին դրված է տարեկան 150 կնոջ կյանք ու ինչ-որ չինովնիկի ամբիցիա

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը հեռուստատեսությամբ «Գարդասիլ» պատվաստանյութի վերաբերյալ հարցազրույց տալու համար ենթարկվել էր 250 հազար դրամ վարչական տույժի։ Այս հարցը բարձրացվել է անգամ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

Այստեղ ո՞րն է խնդիրը՝ խախտե՞լ եք օրենքը, թե՞ ոչ «Առաջին լրատվական»-ի հարցին բժիշկ Վահե Տեր-Մինասյանը պատասխանեց․ «Փորձեմ բացատրել՝ իրականում ինչ է տեղի ունեցել։ Այդ չարաբաստիկ օրը երկու զուգահեռ մամլո ասուլիսներ են տեղ ունենում։ Մեկը կազմակերպում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ իր մասնագետներով, և ներկայացնում է, որ առաջարկվող պատվաստանյութը ինչքան լավ բան է և ինչքան կյանքեր կարող է փրկել։ Այսինքն՝ տարածում է համապատասխան ինֆորմացիա։ Նույն ժամին մի խումբ, այսպես ասած, ակտիվիստներ, որոնք դեմ են պատվաստանյութին, տալիս են երկրորդ ասուլիսը։ Այսինքն՝ ասում են, որ հանկարծ ձեր երեխաներին չտանեք, չպատվաստեք, դուք ինքներդ չգնաք ու չպատվաստվեք։ Էդ պարագայում «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդումը ոչ որպես այդ հեռուստաընկերության աշխատակից, այլ որպես ուռուցքաբան, որն ամբողջ կյանքում զբաղվում է գինեկոլոգիական ուռուցքների բուժմամբ, ինձ, որպես նեղ մասնագետի, հրավիրում են հարցազրույցի, որ հասկանանք՝ վերջիվերջո, էս մարդիկ են ճիշտ, թե էս մարդիկ են ճիշտ։ Սա ո՛չ բժշկական հաղորդում է, ո՛չ կոմերցիոն հաղորդում է, ոչ ոք դրա համար գումար չի ստանում, էդ պատվաստանյութը ոչ ոք չի կարող գնալ ու գնել որևէ տեղից։ Այսինքն՝ մենք գնում ենք հանրային մի քննարկման, որպեսզի մարդիկ իրազեկվեն․ վերջիվերջո, մարդիկ ո՞ւմ հավատան, ո՞վ է ճիշտ։ Պետությունն ասում է՝ մենք ձեզ առաջարկում ենք, մարդիկ էլ ուզում են իմանալ՝ էդ առաջարկից օգտվե՞ն, թե՞ ոչ»։

«Ավելին ասեմ՝ առողջապահության նախարարի հրամանով ես նշանակվել էի որպես բանախոս, այսինքն՝ պետության կողմից տրված հնարավորությունով ես մարդկանց պետք է բացատրեմ ոչ թե էմոցիոնալ ֆոնի վրա, այլ գիտական, ապացուցողական, զուտ բժշկական տեսանկյունից։ Եվ հանկարծ, առանց հաշվի առնելու նախորդ բոլոր տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հարցազրույցները, որոշում են, որ ա՛յ, այդ մի հարցազրույցը ամենածանրն են տարել մարդիկ։ Ասում են՝ ա՛յ, դուք տեղեկատվություն եք տարածել, և մենք ձեզ տուգանում ենք»,- հավելեց Վահե Տեր-Մինասյանը։

Բանախոսը նաև ասաց, որ կշեռքի նժարին դրված է տարեկան 150 կնոջ կյանք ու ինչ-որ չինովնիկի ամբիցիա։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում