Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Նոր Հայաստանում՝ հների ցուցումով մեղադրյալ. Անդրիաս Ղուկասյանը դեռ մեղադրվում է Սարի թաղի գործով

2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստերը շարունակվում են առ այսօր։ Տևական ժամանակ անազատության մեջ մնալուց հետո փոխվել է միայն Ղուկասյանի խափանման միջոցը, իսկ կարգավիճակը մնում է նույնը՝ չնայած Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու դրանից բխող բոլոր անհրաժեշտ փոփոխություններին։

Ըստ մեղադրանքի՝ Ղուկասյանը նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Պաշտպանական կողմը միջնորդել է, որ դատարանում հարցաքննվեն իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը, երգահան Եղիշե Պետրոսյանը, նաև այդ օրը դեպքի վայրում իրադարձությունները լուսաբանող լրագրողները։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ նորմալ չէ, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրյալի կարգավիճակում է. «Անկեղծ ասած, ես չգիտեի, որ դեռևս կա նախկին իշխանությունների կողմից կեղծ հիմքերով հարուցված քրեական գործ, որը դատաքննության փուլում է։ Անընդունելի եմ համարում, որ Անդրիաս Ղուկասյանը դեռևս ունի մեղադրյալի կարգավիճակ։ Տարօրինակ է, որ Ղուկասյանը անձամբ իր ձայնը չի բարձրացնում, գուցե սպասում է, որ իշխանություններն այդ հարցը կարգավորեն։ Հեղափոխությունից այսքան ժամանակ անց նման պատկեր ունենալն անընդունելի եմ համարում»։

Ալեքսանյանն ընդգծեց. «Պետք է շուտափույթ հարցը կարգավորել ու Անդրիասին այդ կարգավիճակից դուրս բերել»։

Միևնույն ժամանակ, իրավապաշտպանը չի կարծում, թե իշխանությունների աչքաթողությունը միտումնավոր է արվում. «Ըստ իս՝ Անդրիասը պարզապես շատ չի բարձրաձայնել իր հարցի մասին, ինքս էլ շատ չեմ լսել… նա ավելի շուտ անուշադրության զոհ է դարձել։ Ես դիտավորության վարկածը գրեթե բացառում եմ։ Բայց ամեն դեպքում, արժեր, որ իշխանությունները ուշադիր լինեին այն մարդկանց նկատմամբ, որոնք հանիրավի դատապարտվել են և կամ առ այսօր ունեն մեղադրյալի կարգավիճակ»։

Սարի թաղի իրադարձությունները լուսաբանող «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Ռոբերտ Անանյանն արդեն իսկ վկայի կարգավիճակով ցուցմունք է տվել դատարանում և պատմել, որ այդ օրը Անդրիաս Ղուկասյանին տեսել է Ազատության հրապարակում քաղաքական հավաքի ժամանակ, մանրամասնությամբ չի հիշում ընդդիմադիր գործչի ելույթը։ «Այն պահին, երբ Եղիշե Պետրոսյանը հավաքի մասնակիցներին հայտնեց երթի մասին, Անդրիաս Ղուկասյանը նրան հուշող խոսք ուղղեց՝ քաղաքացիներին ասա, որ երթը լինելու է խաղաղ»,- իր ցուցմունքի այս դրվագը մեզ պատմեց Ռոբերտ Անանյանը և նշեց, որ դա ֆիքսել է նաև հեռուստաընկերության տեսախցիկը։ Անդրիաս Ղուկասյանին Սարի թաղում լրագրողը տեսել է, լսել է նրա ձայնը, երբ կոչ էր անում քաղաքացիներին խաղաղ հավաք անցկացնել։

Եվ, փաստորեն, չնայած լրագրողների, իրավապաշտպանների հայտարարություններին, տեսախցիկներում ֆիքսված կադրերին մեղադրյալի կարգավիճակում առ այսօր գտնվում է մի մարդ, ով այդ օրվա հայտնի իրադարձությունների ժամանակ հանդես է եկել ընդամենը խաղաղեցնող և բռնությունը բացառող կոչերով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում