Ճապոնիայում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, ով «Աննա Ֆրանկի օրագրի» գրեթե 300 օրինակներից պատռել է էջեր և լուսանկարներ, փչացրել է նաև Հոլոքոստի մասին այլ գրքեր: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Փետրվարի վերջից Տոկիոյի 8 շրջանների գրադարաններից հաղորդագրություններ էին ստացվել Հոլոքոստի մասին գրքերը փչացնելու մասին: Գրանցվել էր բարբարոսության 300 ակտ:
Ձերբակալման առիթը Տոկիոյում գրախանութի հայտարարությունն էր՝ բարբարոսության համանման ակտի մասին: Ուսումնասիրելով տեսախցիկները՝ ոստիկաններին հաջողվել է պարզել տղամարդու ինքնությունը, ով խանութի փակվելուց հետո ներս է մտել և պատռել էջերը:
Տղամարդը խոստովանել է իր մեղքը: Իր արարքի դրդապատճառները նա չի կարողացել բացատրել:








































