Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

«Շանգրի լա»-ն ապրած կենա կամ առաջ դեպի անցյալ

«Բարգավաճ Հայաստանը», փաստորեն, ձեռնամուխ է եղել կոնսոլիդացիայի այն ծրագրերին, որոնց մասին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց կուսակցության վերջին համագումարի ընթացքում: Գագիկ Ծառուկյանը հրավերներ է ուղարկում խորհրդարանական ոչ իշխանական ուժերին, և ՀԱԿ-ն էլ հայտարարել է նման հրավերի մասին: Ըստ որում, ինչպես կարելի է հասկանալ մամուլին Լևոն Զուրաբյանի տված բացատրություններից, ՀԱԿ-ը հանդիպման կգնա առանց Լևոն Տեր-Պետրոսյանի:

ԲՀԿ-ի այս նախաձեռնությունը կարելի է որակել որպես ընդդիմադիր դաշտում առաջատարությանն ուղղված գործնական մի փուլի մեկնարկ: Հետաքրքրական է այստեղ այն, թե բացի խորհրդարանական ոչ իշխանական կոչված ուժերից, ԲՀԿ-ն էլ ինչ կուսակցությունների և միավորների է հանդիպման հրավերներ ուղարկելու: Սակայն այս հրավերներից ավելի հետաքրքրական է այն, թե ինչ է առաջարկում ԲՀԿ-ն այս կուսակցություններին: Առաջարկների մասով իրավիճակը կարծեք թե մշուշոտ է, այսինքն՝ չի երևում կոնկրետ առաջարկ, որը ԲՀԿ-ն տեսնում է կոնսոլիդացիայի հիմքում:

Ասել, որ կոնսոլիդացիա է տեղի ունենում հանուն հայրենիքի փրկության, նշանակում է՝ ոչինչ չասել, որովհետև հայրենիքի փրկության համար կոնսոլիդացիայի մասին բոլորն են խոսում: Եվ այս առումով տարբերվելու, առանձնանալու համար ԲՀԿ-ն պետք է ավելի կոնկրետանա, ինչպես որ պետք է կոնկրետանա ցանկացած այլ քաղաքական ուժ, որը հավակնություն է ներկայացնում լինել ինչ-որ միավորման առանցքում: ՀՅԴ-ի հետ Ծառուկյանի հանդիպումներից պարզ էր մի բան, որ ԲՀԿ առաջնորդն առաջարկում էր շփվել, կասկածները անմիջապես միմյանց հետ շփումներում փարատել և «դատարկ դհոլներից» հեռու մնալ:

Նման օրակարգը առանձնապես «լիքը» օրակարգ որակելը, մեղմ ասած, դժվար է: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ ԲՀԿ-ն կոնկրետ առաջարկներ անում է, սակայն ոչ այնպիսի առաջարկներ, որոնք ենթակա են հրապարակման: Ավելի շուտ այն տպավորությունն է, որ տեղի է ունենում մի գործընթաց, որը ոչ այնքան ապագայի միտվածություն ունի, ինչքան հանդիսանում է մինչև այսօր տեղի ունեցող պրոցեսների, քառյակի, այսպես ասած, համագործակցության յուրօրինակ փաթեթավորում:

Երկար ժամանակ է քառյակի համագործակցության մասին է հայտնվում, սակայն այս ընթացքում չի եղել մի որևէ էական հարց, որի շուրջ քիչ թե շատ կոնկրետ պայմանավորվածության մասին հայտարարություն արվի և հետևեն որևէ կոնկրետ գործողություններ: Եվ ահա սկսվում է, այսպես ասած, հանդիպումների շարք, այսինքն՝ այն, ինչ առ այսօր տեղի է ունեցել ոչ նման հրապարակային կամ պաշտոնական կարգով, սկսել է տեղի ունենալ հենց այդպես: Այլ կերպ ասած՝ այն, ինչ տեղի էր ունենում ոչ պաշտոնապես և ոչ նման հանդիսավորությամբ, այսօր ուղղակի ստացել է ինֆորմացիոն նոր ձևակերպում, որն էլ փորձ է արվում մատուցել նոր գործընթացի փոխարեն, անարդյունավետությունը ծածկելու նպատակով: Տեխնոլոգիան, ի տարբերություն բովանդակության, այս դեպքում իհարկե առավել քան հասկանալի է: Ավելին՝ բովանդակության խնդիր միգուցե և չկա էլ:

Բանն այն է, որ բովանդակային առումով քառյակի տարբերություններն իսկապես ահռելի են և հակասական, ինչքան էլ որ նրանք հայտարարում են միասնական մոտեցումների մասին: Բովանդակությունը միայն ու միայն կարող է խանգարել տեխնոլոգիական կողմին, այդ իսկ պատճառով այն մի կողմ է դրվել: Խնդիրը, սակայն, այն է, որ հասարակությունն այս ընթացքում բավական հասունացել է և չի ստացվում մարդկանց տեխնոլոգիաներով շեղելը, քանի որ ոչ մի կերպ աչք չեն կտրում բովանդակությունից և անընդհատ անհարմար հարցեր են տալիս՝ բովանդակային մանիպուլյացիաները ավելի ու ավելի բացահայտելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում