ՀԱՊԿ պետությունների Ռազմական կոմիտեի հանդիպման մասնակիցները քննարկել են օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մարտական պատրաստության վիճակը և հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծումը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ իրենք կատարել ենք ռազմա-քաղաքական իրադրության վերլուծություն հավաքական անվտանգության տարածաշրջաններում: Ապա հավելել է, որ քննարկվել են նաև Միացյալ հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համատեղ համակարգերի ստեղծման հարցերը:
Իր հերթին, ռազմա-դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակին առնչվող հարցերը հանդիպման ընթացքում ուշադրությունից դուրս չեն մնացել, սակայն դրանց քննարկումն անցել է փակ ռեժիմով:








































