Wednesday, 22 07 2026
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

«Հայաստան վերադառնամ՝ կմեռնեմ». Բելգիայից նույնիսկ հիվանդ հայերին են ետ ուղարկում

Անօրինական հայ միգրատների կացությունը դժվարացել է ոչ միայն Ռուսաստանում, այլև Բելգիայում: Այստեղ ևս շատերը ստիպված են լինում հետ վերադառնալ հայրենիք, վերջին մեկ ամսվա ընթացքում խստացել է նրանց այնտեղ բնակվելու հարցը: Տարբերությունը, սակայն, այն է, որ երկիր նորից մուտք գործելու արգելք՝ ժամանակային առումով չի դրվում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում 3 ամսից և ոչ մի օր ավել անօրինական միգրանտներն իրավունք չունեն մնալ: Կարգը խախտելու դեպքում արգելք է դրված՝ երեք տարի այդ երկիր մուտք չեն կարող գործել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բելգիայում բնակվող Արմեն Ալաջանյանը ասաց, որ մարտի մեկին ԵԽ շենքի առջև մեծ ցույց են արել այդ կապակցությամբ՝ մոտ 800 մարդ մասնակցել է, բայց թե դրանից հետո ինչ փոփոխություն կլինի՝ դժվարացավ ասել:

«Մի պահ լավ էր, դադար էին տվել, բայց արդեն մի 20 օր է՝ բոլոր հայերին՝ հիվանդ դիալեզով, քաղցկեղով, միանգամից «Նեգատիվ»-ը տալիս են ու ասում՝ գնա բուժվի քո երկրում»,- պատմեց նա:

Արմեն Ալաջանյանը նշեց, որ ինքը ևս փաստաթուղթ չունի՝ ժամանակավոր ապրելու իրավունք ուներ, բայց արդեն մեկ ամսից ավել է այդ թուղթը ձեռքից վերցրել են. «Ասում են՝ քո հիվանդությունը Հայաստանում բուժվում է, գնա Հայաստան բուժվի, ասում են՝ ձեր նախագահն է ձեզ հետ կանչում, նա ասում է՝ իմ ժողովրդին հետ ուղարկեք: Ես հարցնում եմ՝ ինչո՞ւ մնացած ազգերին այլ կերպ եք վերաբերվում, մեզ ուրիշ, ասում են՝ մեզանից կախված չէ, ձեր նախագահն է ուզում: Ամբողջը գալիս է այդտեղի իշխանություններից: Բացի այդ, արդեն լարված են նաև այստեղի հայերի փոխհարաբերությունները՝ նախանձն է խոսում, իրար շատ վատ են վերաբերվում»:

Մեր զրուցակիցն ասաց, որ կանի ամեն ինչ հետ չգալու համար, նա շատ լուրջ առողջական խնդիրներ ունի. «Ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունում ես կմեռնեմ, ես չունեմ այդտեղ այդքան հնարավորություն, որ կարողանամ բուժվել, ես չունեմ այդ հնարավորությունը»:

Ալաջանյանը ընդգծեց, որ մի քանի օր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից՝ վիրահատությունը տևել է 10 ժամ. «Ստամոքսիս ետնամասում ուռուցք ունեի, հիմա երկու տարի պետք է մնամ բժիշկների վերահսկողության տակ՝ տեսնեն աճում է, թե ոչ, ես չեմ կարող վերադառնալ:

Եթե առողջական խնդիրներ չունենայի, ինչ-որ տեղ կմտածեի, որ չի ստացվում, լավ ետ վերադառնամ իմ հայրենիք, բայց այդտեղ ես պարզապես կմեռնեմ, էլ չգիտեմ ընտանիքիս ինչպես պահեմ»,- եզրափակեց նա:

Բելգիայում բնակվող հայերից Լիլիթ Դանիելյանը (անունը խնդրել է փոխել) ևս չունի կարգավիճակ՝ միայն ժամանակավոր բնակության թուղթ ունի, բայց արդեն քանի անգամ եկել զգուշացրել են, պարբերաբար խստացումներ են մտցնում և ասում, որ պետք է հետ ուղարկեն Հայաստան: Այստեղ եմ բնակվում ամուսնուս և աղջկաս հետ, ամուսինս լավ թե վատ՝ աշխատանք ունի, կարողանում ենք նորմալ ապրել, դե բժշկությունն էլ անվճար է, չգիտեմ՝ Հայաստանը, ճիշտ է, իմ հայրենիքն է, բայց վերադառնալ չեմ ուզում, ես Հայաստանում ապագա չեմ տեսնում»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում