Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Մոսկվային «հանգստացնելու» փո՞րձ. «Ցանկալի կլինի, որ Հայաստանի զիջումը միայն նմանատիպ հայտարարության տեսքով լինի»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Независимая газета»-ին՝ խոսելով Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերություններին և համաշխարհային քաղաքականությանն առնչվող հարցերի, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շուրջ:

Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունը՝ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու հետ կապված, ասել է՝ մինչդեռ նախորդ իշխանություններից որևէ մեկը նման քննադատության չէր ենթարկվել. «Կա և հակառակը: Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես: Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է: Իհարկե, մենք չենք կարող գոյություն ունենալ առանց տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների: Մենք միշտ բաց ենք քննարկումների համար, նաև՝ Սիրիա ուղարկված առաքելության մասին»։

Փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունը Միացյալ Նահանգներին ամենաշատը քննադատելու հետ կապված Ռուսաստանին «հանգստացնելու» փորձ է: «Պարոն Փաշինյանը նաև նշել է, որ թավշյա հեղափոխությունից հետո ռուսական էլիտայում կասկածներ կային հայկական հեղափոխության վերաբերյալ, քաղհասարակության շատ ներկայացուցիչներ նոր իշխանության մեջ պաշտոններ են ստացել, ինչը Ռուսաստանի մոտ կասկածներ է  հարուցել։ Ամենայն հավանականությամբ, վարչապետը փորձում է հանգստացնել ռուսական կողմին, քանի որ ակնհայտ է, որ նոր իշխանությունը Ռուսաստանի սրտով չէ։ Մինչ այժմ ունեցել ենք խամաճիկային իշխանություն, որը կատարել է Ռուսաստանի գրեթե բոլոր պահանջները, այժմ եկել է մեկ այլ իշխանություն, որն ավելի արժանապատիվ դիրքերից է հարաբերվում Ռուսաստանի հետ, ինչը բնականաբար դուր չի  գալիս Ռուսաստանին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանը կարծում է, որ անկախ ՀՀ իշխանությունների արտաքին կուրսը չփոխելու բազմաթիվ հայտարարություններից՝ Ռուսաստանում  կա ձևավորված մի կարծիք, թե Հայաստանը շարժվում է դեպի Արևմուտք. «Եվ այս առումով հավանաբար Փաշինյանը փորձում է հանգստացնել ռուսական կողմին։ Քաղաքականության մեջ  հաճախ  ստիպված ես հայտարարություններ անել նույնիսկ քո դաշնակցին հանգստացնելու համար։ Եվ ես այս հայտարարություններն այդ կոնտեքստում եմ դիտարկում»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ռուսաստանը սրանով չի սահմանափակվի. «Մոսկվան փորձելու է նորանոր զիջումներ կորզել, և ցանկալի կլինի, որ հայկական կողմն այսպիսի հայտարարություններ անի՝ գործնականում ինչ-որ բան զիջելու փոխարեն։

Խնդիրն ըստ իս՝ սա է»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Փաշինյանն իր հայտարարությամբ արձանագրել է  փաստը. «Հարցը ոչ թե Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներին քննադատաբար վերաբերվելն է, այլ, օրինակ, այնպիսի հանգամանք, ինչպիսին է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունն է և Միացյալ Նահանգների կողմից դրան պատշաճ ուշադրություն չդարձնելը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանն ընդգծեց. «Հայաստանում միշտ եղել է և կա հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ձգտում և միտում, և իսկապես շատ լավ կլինի, որ այդ հարաբերությունները զարգանան։ Բայց քանի որ Հայաստանում ընդհանրապես փոխվել է իշխանության և քաղաքականության պարադիգման, ուստի անհրաժեշտ է  որոշակի ժամանակ։ Իսկ այս ընթացքում, այո՛, քննադատություններ եղել են, և  այդ փաստն էլ հենց արձանագրել է վարչապետ Փաշինյանը»։

Ռուբեն Մեհրաբյանը  չհամաձայնեց այն դիտարկումներին, թե Փաշինյանի հայտարարությունը Ռուսաստանին ու ՌԴ նախագահ Պուտինին հաճոյանալու փորձ է. «Ով ցանկանում է այդպես մտածել, կարող է նման հետևություններ անել։ Բայց ըստ իս՝ հայտարարության հիմքում դա չէ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում